• Latest news

Սպիտակուցային դիետաներն օրգանիզմում հատուկ GDH ֆերմենտի բացակայության դեպքում վտանգավոր են. JBC

25 հուլիսի, 2024  16:10

Ժնևի համալսարանի (UNIGE) գիտնականները պարզել են, որ սպիտակուցի չափից ավելի օգտագործումը զգալիորեն մեծացնում է ամոնիումի արտադրությունը, որը կարող է ծանրաբեռնել լյարդը և նյարդաբանական խանգարումներ առաջացնել, եթե մարմնում առկա է GDH ֆերմենտի անբավարարություն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Biological Chemistry (JBC) ամսագրում:

Գիտնականները բացատրել են, որ կենդանական կամ բուսական սպիտակուցներով հարուստ դիետաները հայտնի են նաև որպես պալեոլիթ: Դրանք հաճախ նշանակվում են 2-րդ տիպի շաքարախտի առողջությունը կայունացնելու և քաշը նվազեցնելու համար: Սակայն, չափից շատ սպիտակուցը որոշ դեպքերում կարող է վտանգ ներկայացնել առողջությանը:

Գիտնականները նման եզրակացության են հանգել GDH ֆերմենտի պակաս ունեցող մկների վրա անցկացված փորձի արդյունքում։ Լյարդում դրա բացակայությունը հանգեցնում է նրան, որ մարմինը չի կարողանում հեռացնել ավելորդ թունավոր ամոնիումը, որը սպիտակուցների քայքայման արտադրանք է: Հետազոտությունը ներառում էր նաև նորմալ մկներ՝ նորմալ GDH կարգավորումով:

Կենդանիներին սննդակարգում դրվել է ոչ օպտիմալ (10%), ստանդարտ (20%), ավելի քան օպտիմալ (30%) և բարձր (45%) սպիտակուցներ՝ չորս օրը մեկ փոխելով սպիտակուցի տոկոսը ընդհանուր կալորիաներով: Գիտնականները պարզել են, որ GDH չունեցող մկների մոտ ամոնիումի կուտակումը լյարդում հանգեցրել է նյութափոխանակության և արյան թթու-բազային հավասարակշռության փոփոխության: Ըստ գիտնականների՝ ամոնիումը կարող է թունավոր ազդեցություն ունենալ ուղեղի և ամբողջ օրգանիզմի վրա, ինչպես նաև կարող է նյարդաբանական հիվանդություններ առաջացնել։

Գիտնականները նշել են, որ GDH ֆերմենտի պակասը տեղի է ունենում նաև մարդկանց մոտ։ Նրանց համար սպիտակուցներով նյութափոխանակության ծանրաբեռնվածությունն ամենավտանգավորն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել