• Latest news

Բոտոքսի ներարկումները կհեշտացնեն ուղեղի կաթված ստացած երեխաների քայլելը. Developmental Medicine & Child Neurology

24 հուլիսի, 2024  12:16

Կլինիկական հետազոտությունը, որը հրապարակվել է Developmental Medicine & Child Neurology հանդեսում, ցույց է տվել՝ արդյոք բոտուլինումի տոքսին-A-ի (կարճ՝ բոտոքս) ներարկումները սրունքի մկանների մեջ օգուտ են տալիս ուղեղի կաթվածից տառապող երեխաներին:

«Ենթադրեցինք, որ սրունքի մկանների մեջ բոտուլինումտոքսին-A-ի ներարկումները կհեշտացնեն քայլելը, ինչը պայմանավորված կլինի կոճի ֆունկցիայի բարելավմամբ՝ սպաստիկության նվազեցումից հետո», - գրել են գիտնականները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ միայն բոտուլինում-տոքսին-A-ն չի գերազանցում պլացեբոյին քայլելը հեշտացնելու հարցում (չափվում է որպես էներգիայի ծախսի նվազում կամ քայլելու ունակության բարելավում): Սակայն էներգիայի ծախսի հետաձգված բարելավումների մասին որոշ ապացույցներ ի հայտ  եկան:

Որոշ ապացույցներ կային նաև սրնքամսում ցավի նվազման մասին: Բոտուլինում-տոքսին-A բուժմանն առնչվող լուրջ անցանկալի երևույթներ չեն գրանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել