• Latest news

Խրոնիկ ցավի առաջացման գործում առանցքային դեր է խաղում PIEZO2 սպիտակուցը. Brain

22 հուլիսի, 2024  17:23

Գերմանական ծագումով ամերիկացի կենսաֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մաքս Դելբրյուկի կենտրոնի մի խումբ գերմանացի գիտնականներ հայտնաբերել են խրոնիկական ցավերի զարգացմանը մասնակցող իոնային ալիք։ Այդ մեխանիզմում PIEZO2 սպիտակուցը առանցքային դեր է խաղում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain բժշկագիտական հանդեսում։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ PIEZO2 գենի գործառույթը նվազեցնող մուտացիաները նվազեցնում են մարդու զգայունությունը հպման և թրթռումների նկատմամբ։ Եվ հակառակը, մուտացիաների պատճառով PIEZO2-ի՝ ակտիվության բարձրացումը հաճախ մարդու զարգացման խանգարումների է հանգեցնում:

Պարզելու համար, թե քրոնիկական ցավի առաջացման գործում ինչ դեր է խաղում PIEZO2 սպիտակուցը, գիտնականները ստեղծել են մկների երկու խումբ, որոնցից յուրաքանչյուրը կրում է համանուն PIEZO2 մուտացված գենի սեփական տարբերակը: Պարզվել է՝ PIEZO2 սպիտակուցը կրծողների զգայական ընկալիչների մեջ իոնային ալիք է ձևավորել։

Իոնային ալիքները կենդանի բջիջների թաղանթներում ներկառուցված սպիտակուցային կառուցվածքներ են, որոնք իոնների (լիցքավորված մասնիկների) տեղաշարժման համար ծակոտիներ են ստեղծում մեմբրանի մակերեսի վրա։ Դրա շնորհիվ նյարդային բջիջների գրգռվածությունը, նյարդային ազդակների փոխանցումը նյարդից մկան, ինչպես նաև որոշակի հորմոնների արտազատումը հնարավոր է դառնում։

Գիտնականները պարզել են, որ PIEZO2 սպիտակուցում նույնիսկ մեկ ամինաթթվի փոփոխությունը բավական է ցավի մեխանիկական գրգռիչները հայտնաբերող ցավի ընկալիչների ֆիզիոլոգիան փոխելու համար: Էլեկտրաֆիզիոլոգիական տեխնիկայի միջոցով գիտնականները չափել են կրծողների զգայական նեյրոնների էլեկտրական ակտիվությունը: PIEZO2 գենի մուտանտ տարբերակները կրող մկները զգալիորեն ավելի զգայուն էին ցավի նկատմամբ, քան իրենց ցեղակիցները. ի պատասխան մեխանիկական փոխազդեցության՝ սթրեսի սովորական թեթև հպման մակարդակում, կրծողների ցավի ընկալիչները չափազանց ակտիվացան:

Գիտնականների համոզմամբ, PIEZO2 ալիքին ուղղված դեղամիջոցների մշակումն ու օգտագործումը, կարող են զգալիորեն բարելավել խրոնիկական ցավից տառապող մարդկանց կյանքի որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել