• Latest news

Գիտնականները սեպսիս առաջացնող պաթոգենների բացահայտման նոր եղանակ են առաջարկել

25 հուլիսի, 2024  22:33

Nature հանդեսը ներկայացնում է սեպսիս առաջացնող պաթոգենների բացահայտման նոր եղանակ, որը կարող է օգնել օպտիմալ թերապիայի ընտրության հարցում: Այս թեստը կարող է կրճատել վարակների բուժման եղանակներ մշակելու, ինչպես նաև խնամյալի արդյունքները բարելավելու ժամանակը:

Սեպսիսը, որը վարակի հետևանքով առաջացած չկանոնակարգված իմունային պատասխանն է, աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկն է: Բուժումը կոնկրետ հիվանդի համար կարող է մշակվել հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ զգայունության թեստի միջոցով։

Սակայն դա սովորաբար տևում է երկու-երեք օր, քանի որ թեստավորման համար անհրաժեշտ է արյան նմուշ վերցնել, ինչը բժիշկներից լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառում է պահանջում: Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ զգայունության թեստի համար պահանջվող ժամանակը կրճատելու ուղիներ գտնելը կարևոր է՝ նախևառաջ սեպսիսից մահվան ռիսկը նվազեցնելու և հակաբիոտիկների անհարկի օգտագործումը քչացնելու համար:  

Սունգհուն Կվոնը և գործընկերները ներկայացնում են Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ զգայունության գերարագ թեստի եղանակ, որն օգտագործում է ամբողջական արյան նմուշ և նվազեցնում է մշակման անհրաժեշտությունը:

Սինթետիկ պեպտիդն օգտագործվում է պաթոգենների լայն տեսականի ուղղակիորեն արյունից մեկուսացնելու նպատակով, որոնք այնուհետև հայտնաբերվում և փորձարկվում են դեղամիջոցների նկատմամբ զգայունության համար: Հեղինակները ցույց են տալիս, որ այս մոտեցումը առկա առևտրային եղանակների համեմատ կարող է ավելի քան 40-60 ժամով կրճատել թեստի կատարման ժամանակ: Հեղինակները իրենց եղանակը փորձարկել են կլինիկական պայմաններում, ներառելով կասկածելի վարակով 190 հոսպիտալացված հիվանդների: Նրանց եղանակը տեսակների նույնականացմամբ հասել է 100% համընկման:

Վեց դրական դեպքերի հետահայաց վերլուծության ժամանակ՝ նախնական արյան մշակումից հետո թեստի շրջադարձի միջին ժամանակը մոտավորապես 13 ժամ էր: Հեղինակները նշում են, որ արդյունքները հաստատելու համար հիվանդների տարբեր խմբերում անհրաժեշտ է հետագա կլինիկական թեստավորում։ Սակայն այս արդյունքները ցույց են տալիս, որ այս եղանակը պոտենցիալ ունի նվազեցնելու թե՛ սեպսիսիի դեմ պայքարում ծախսվող ժամանակը, թե՛ լայն սպեկտրի բուժումներում կիրառվող անհարկի հակաբիոտիկների քանակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել