• Latest news

32-ամյա կինը քիչ էր մնում մահանար հակաբեղմնավորիչներին օրգանիզմի հազվադեպ արձագանքի պատճառով

11 մայիսի, 2024  18:36

32-ամյա կինը հավաստիացնում է, որ քիչ էր մնում մահանար մի քանի շաբաթում թրոմբների առաջացման պատճառով, երբ նրա բուժող բժիշկը «սխալ» հակաբեղմնավորիչ հաբեր էր նշանակել, գրել է Daily Mail-ը։

Բրիտանական Էրշիրի բնակիչ Էմմա Թաթհիլը նորից սկսել էր հակաբեղմնավորիչ հաբեր ընդունել մարտին, որդու՝ Քայդենի ծնվելուց վեց տարի հետո։

Բայց ապրիլին Թաթհիլի մոտ հանկարծակի սրտխփոցներն արագացել են, եւ նա ուշաթափվել է տանը։

Չնայած բժիշկների հավաստիացումներին, որ ամեն բան կարգին է, մի քանի օր անց 32-ամյա կնոջ մոտ նոպա է սկսվել, որի պատճառով նա հազիվ կարողացել է շարժվել։

Երբ նրան տեղափոխել են շտապօգնության բաժանմունք, սքանավորումը ցույց է տվել, որ նրա ոտքում առաջացել է կյանքի համար վտանգավոր թրոմբ, իսկ երկու թոքերում՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա։

Այդ վիճակն առաջանում է այն ժամանակ, երբ երակի վրա, սովորաբար ոտքի, գոյանում է թրոմբ, որը հետո հայտնվում է թոքերում, որտեղ էլ խցանվում-մնում է։

Այդ խցանումները կարող են հանգեցնել մահացու ելքի, եթե թրոմբը փակի թոքերի արյան սնուցումը։

Թաթհիլի վիճակը, հավանաբար, վտանգավոր համադրություն էր՝ կապված նրա միգրենի եւ հակաբեղմնավորիչ հաբերի ընդունման հետ։

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության ընդհանուր հրահանգները նախազգուշացնում են, որ աուրայով միգրեն ունեցող կանայք, որի դեպքում ցավագին գլխացավերի առաջանալուց առաջ ի հայտ են գալիս նախազգուշացնող նշաններ, գուցե չարժե ընդունել համակցված հաբեր, քանի որ դա կարող է բարձրացնել թրոմբների եւ անգամ ինսուլտի առաջացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել