• Latest news

Իսպանիայում կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդ է հայտնաբերվել. 10 հիվանդից յուրաքանչյուր չորրորդը մահանում է. ԶԼՄ-ներ

9 մայիսի, 2024  19:32

Իսպանիայում գտնվող բրիտանացի զբոսաշրջիկներին զգուշացրել են վիրուսի մասին, որը սպանում է 10 հիվանդից չորսը: Իսպանիայում ապրող բրիտանացիներին նախազգուշացրել են մահացու վիրուսի մասին, որը սպանում է զոհերի «40 տոկոսին», քանի որ կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդը գրանցվել է Եվրամիության հանգստյան գոտում, գրում է Birmingam Live-ը։

Իսպանիայի Կաստիլիա և Լեոն նահանգի առողջապահության նախարարությունը հաստատել է վարակի դեպք։ Հաղորդվում է, որ հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն: Ախտանիշները ներառում են ջերմություն և գլխապտույտ, ինչպես նաև գլխացավ, մեջքի ցավ, աչքի ցավ, պարանոցի ցավ, լույսի նկատմամբ զգայունություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի ցավ, կոկորդի ցավ և տրամադրության փոփոխություններ:

Նշանները ներառում են նաև շփոթություն, դեպրեսիա, այտուցված ավշային հանգույցներ և արագ սրտի բաբախյուն: Կոնգո-ղրիմյան  հեմոռագիկ տենդը մարդկանց մոտ փոխանցվում է վարակված տզերի խայթոցների միջոցով (հիմնականում Hyalomma սեռից) կամ վարակված տզերի, վիրուսային հիվանդների կամ վիրուսային անասունների արյան կամ հյուսվածքի հետ անմիջական շփման միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել