• Latest news

Սև լոբին և ընկույզը երկարարացնում են կյանքը. Daily Mail

13 մայիսի, 2024  19:31

Երկարակեցությունը հետազոտող ամերիկացի գիտնական Դեն Բյութների համոզմամբ՝ ամեն օր սև լոբի և ընկույզ ուտելը նվազեցնում է սրտի հիվանդությունների և շաքարախտի ռիսկը և երկարացնում է կյանքը: Դրա մասին հայտնել է Daily Mail-ը։

Բյութները պարզաբանել է, որ սև լոբին ու ընկույզն այսպես կոչված «կապույտ գոտիների»՝ երկարակյացներով բնակեցված աշխարհի մի քանի փոքր տարածաշրջանների  բնակիչների ամենօրյա սննդակարգի մի մասն են:

Բջջանյութով հարուստ ընկույզն ու սև լոբին օգնում են նվազեցնելու բորբոքումներն աղիքներում և ամբողջ օրգանիզմում: Ցածր ինտենսիվության մշտական բորբոքումը բազմաթիվ հիվանդությունների, ներառյալ՝ քաղցկեղի համար ռիսկի գործոն է:

Վերոնշյալ մթերքները հարուստ են նաև սպիտակուցով։ Սույն սննդային բաղադրիչն օգնում է նվազեցնելու քաղցի զգացումը և կանխնում գիրության և ավելորդ քաշի հանգեցնող և շաքարախտի զարգացման ռիսկը մեծացնող շատակերությունը:

Հետազոտողը նշել է, որ հունական ընկույզը ի թիվս այլևայլի  աչքի է ընկնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնող լինոլաթթվի և Օմեգա-3 ճարպաթթուների բարձր պարունակությամբ։

Բյութները միաժամանակ վկայակոչել է Ճապոնիայի, Շվեդիայի և Հունաստանի այսպես կոչված «կապույտ գոտիներում» բնակվող՝ 2004 թվականի բազմաթիվ տարեց մարդկանց առնչվող մի ուսումնասիրություն: Ըստ այդ  ուսումնասիրության արդյունքների՝ լոբազգիներ ուտողներն ավելի երկար են ապրել, քան մյուսները: Ըստ այդմ, օրական օգտագործվող յուրաքանչյուր 20 գրամ լոբին նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը 7%-ով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է