• Latest news

Ստեղծվել է առողջության սքրինինգի նոր գործիք՝ ինֆրակարմիր լույսի եւ մեքենայական ուսուցման օգտագործմամբ

20 հուլիսի, 2024  11:17

BIRD-ի գիտնականները՝ Միխայելա Ժիգմանի ղեկավարությամբ (Լյուդվիգ-Մաքսիմիլիանի համալսարան, Մյունխեն, LMU եւ Մաքս Պլանկի քվանտային օպտիկայի ինստիտուտ, MPQ), Մյունխենի Հելմհոլցի կենտրոնի հետ համագործակցությամբ, ստեղծել են առողջության սքրինինգի գործիք, որն օգտագործում է ինֆրակարմիր լույսը եւ մեքենայական ուսուցումը առողջական մի շարք վիճակների պարզման համար մեկ չափման օգնությամբ, գրել է News Medical Life Sciences-ը։

Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիան մեթոդ է, որն օգտագործում է ինֆրակարմիր ճառագայթումը նյութերի մոլեկուլյար բաղադրության ուսումնասիրման համար։ Դա ասես պլազմայի պարզումն է մոլեկուլի մատնահետքով, որը կարող է ստացվել հատուկ սարքի միջոցով, որը կոչվում է սպեկտրոմետր։

Այս ֆիզիկաքիմիական մեթոդը թույլ է տալիս մանրամասն տեղեկություն ստանալ մոլեկուլյար ազդանշանների մասին, ինչն այն հեռանկարային է դարձնում բժշկական ախտորոշման համար։ Չնայած քիմիայում եւ արդյունաբերությունում դրա վաղ կիրառմանը՝ ինֆրակարմիր սպեկտրոսկոպիան մինչ այժմ չի մտել բժշկական ախտորոշման ոլորտ։

Ո՞րն է այս աշխատանքի արժեքավորությունը։ Գոյություն ունեցող KORA հետազոտությունը նոր արժեք է ստացել, քանի որ այն ստուգվել է նոր տեսակետից եւ նոր նպատակ առաջադրել. արյան պլազմայի ավելի քան 5 000 նմուշներ չափվել են ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի օգնությամբ՝ Ֆուրիեի (FTIR) վերափոխմամբ։

Հետազոտողներն ուսումնասիրել են արյան նմուշները ինֆրակարմիր ճառագայթման օգնությամբ, որպեսզի ստանան մոլեկուլյար մատնահետքերը։ Թիմը կիրառել է մեքենայական ուսուցումը մոլեկուլյար մատնահետքերի ուսումնասիրման համար եւ հարաբերակցել դրանք բժշկական տվյալների հետ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ այդ մատնահետքերը պարունակում են արժեքավոր տեղեկություն, որը թույլ է տալիս արագ ստուգել առողջական վիճակը։

Բազմախնդիր համակարգչային ալգորիթմը հիմա կարող է տարբերել առողջական տարբեր վիճակները, ներառյալ արյան մեջ լիպիդների անոմալ մակարդակները, զարկերակային ճնշման տարբեր չափումները, տեսնել երկրորդ տեսակի դիաբետը, ինչպես նաեւ պարզել անգամ նախադիաբետը, որը հաճախ մնում է աննկատ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել