• Latest news

ՀՀ-ում նոր չափանիշներին համապատասխանող ակնաբուժական ծառայություններ կմատուցվեն.Ավանեսյանը մասնակցել է կլինիկայի բացմանը

17 մայիսի, 2024  16:28

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Աչքի առողջության ինստիտուտի բացմանը:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նորակառույց ակնաբուժական կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Այն հանդիսանում է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի բազա:

«Նորաբաց այս կլինիկան ոչ միայն ձեր, այլև բոլորիս ձեռքբերումն է, որովհետև ծառայելու է մեր քաղաքացիներին, նպաստելու է առողջապահական համակարգի որակի բարձրացմանը, և վստահ եմ` այս շենքում նոր ծառայությունների ներդրմամբ առաջընթաց կգրանցենք: Այս տարի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխպատվաստման գործընթացը նոր ծավալով կիրականացնենք. ակնկալում ենք կենտրոնի ներգրավվածությունը նույնպես»,- իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը, ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, ԱԱԻ աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ Արտաշես Զիլֆյանի հետ շրջայց է կատարել կենտրոնում` հատկանշելով Հայաստանում նոր չափանիշներին համապատասխանող ակնաբուժական ծառայությունների կազմակերպումը:

Անահիտ Ավանեսյանը խոսել է ակնաբուժության բնագավառում մեր երկրի ձեռքբերումների վերաբերյալ և ընդգծել ոլորտում գիտակրթական և հետազոտական աշխատանքների շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է