• Latest news

$27 000 մեկ անվանում դեղ ՀՀ–ում գրանցելու համար. մասնագետները ահազանգում են՝ դեղերը կթանկանան

10 հունիսի, 2024  19:50

Դեղերի դեֆիցիտը մեծանալու է, և դեղերի  գները բարձրանալու են, զգուշացնում է Անկախ Դեղատների Ասոցիացիան, հղում անելով  2024 թվականի մայիսից ուժի մեջ մտած «Դեղերի մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում կատարած փոփոխությունները։

«Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարած  փոփոխությունների և լրացումների, ՀՀ-ում դեղի գրանցման փորձաքննության արժեքը պետական տուրքի տեսքով ավելացել է մի քանի անգամ։ Նույն օրենսդրական լրացումով ՀՀ-ում դեղի որակի փորձաքննությունը թանկացել է գրեթե 10 անգամ», – ասվում է Ասոցիացիայի հաղորդագրության մեջ։

Ասոցիացիան բերում է ՀՀ–ում դեղի պետական գրանցման տուրքի հաշվարկման մի օրինակ, չնշելով արտադրողին և դեղի անվանումը։

1․    X անվանում գեներիկ դեղամիջոց․  6 տարբեր դեղաչափ,   18 տարբեր փաթեթ,  2 տարբեր արտադրական տարածք։  1․500․000 դրամ x 6 (դեղաչափ) = 9․000․000 դրամ,  + 400․000 դրամ (արտադրական տարածք),  + 50․000 x 18 (փաթեթ) = 900․000 դրամ, 260․000 դրամ պետական տուրք։  Ընդամենը 10.560.000 ՀՀ դրամ:

 2․  X անվանում օրիգինալ դեղամիջոց․    6 տարբեր դեղաչափ,   18 տարբեր փաթեթ,  2 տարբեր արտադրական տարածք։  2.500.000 դրամ x 6 (դեղաչափ) = 15.000.000 դրամ, + 400.000 դրամ (արտադրական տարածք) + 50.000 x 18 (փաթեթ) = 900.000 դրամ, 260․000 դրամ պետական տուրք: Ընդամենը 16.560.000 ՀՀ դրամ:

«Այսինքն, մեկ անվանում գեներիկ դեղը տարբեր փաթեթներով գրանցումը 5 տարի ժամկետով ՀՀ-ում շրջանառելու համար արժե 10.560.000 ՀՀ դրամ, մոտավոր 27․070 ԱՄՆ դոլար», – հաշվել են ասոցիացիայի մասնագետները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել