• Latest news

Բժշկական պրակտիկայում առաջին անգամ բժիշկներն առնանդամի երկայնական կոտրվածքի են հանդիպել

18 հունիսի, 2024  01:27

Մեծ Բրիտանիայում տղամարդը սեռական ակտի ժամանակ առնանդամի երկայնական կոտրվածք է ստացել։ Բժիշկներն այս դեպքը եզակի են համարել, գրում է British Medical Journal-ը։

Նա դիմել է բժիշկներին՝ բողոքելով սեռական հարաբերության ժամանակ ստացած առնանդամի վնասվածքից։ Նրա խոսքով՝ ինքը վնասվածքը ստացել է, երբ իր առնանդամը կտրուկ դիպել է զուգընկերոջ շեքին։ Դրանից հետո նա խրթոց է լսել։

MRI հետազոտությունը ցույց է տվել, որ կոտրվածքը լայնակի չէ, այլ՝ երկայնական: Բրիտանացի բժիշկներն առաջին անգամ են հանդիպել  սեռական օրգանների վնասվածքի այս տարբերակին:

Հիվանդը բարեհաջող վիրահատվել է։ Վեցամսյա վերականգնողական շրջանից հետո նա կարողացել է վերադառնալ նորմալ սեռական կյանքի։ Վնասվածքը չի ազդել նրա առնանդամի արտաքին տեսքի կամ էրեկտիլ ֆունկցիայի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll