• Latest news

Թվարկվել են մարդու այն օրգանները, որոնցում միկրոպլաստիկ է հայտնաբերվել

15 հունիսի, 2024  01:11

Վերջերս կատարված հետազոտությունը, որը հրապարակվել է Environmental Science & Technology (ES&T) պորտալում, ցույց է տվել, որ միկրոպլաստիկը կարող է հայտնվել մարդու սրտի հյուսվածքներում։ Հետազոտությանը մասնակցել է 15 մարդ, որոնք ենթարկվել են կարդիովիրաբուժական միջամտության, եւ որոնցից վերցվել են սրտի հյուսվածքների եւ արյան նմուշներ վիրահատությունից առաջ եւ հետո։ Ուսումնասիրությունը ցույց է տվել միկրոպլաստիկի մասնիկներ՝ պատրաստված պլաստմասի տարբեր տեսակներից, ներառյալ պոլիէթիլենտերեֆտալատը (PET) եւ պոլիվինիլքլորիդը (PVC)։

Միկրոպլաստիկները պլաստիկի մանր մասնիկներ են (20-500 միկրոմետր), 5 միլիմետր լայնությամբ։ Դրանք կարող են օրգանիզմում հայտնվել շնչառության, սննդի եւ ջրի միջոցով, գրել է Planet Today-ը։ Սակայն ներքին այն օրգաններում դրանց առկայությանը նվիրված հետազոտությունները, որոնք ուղիղ կապ չունեն արտաքին միջավայրի հետ, առայժմ սահմանափակ են։ Այս հետազոտությունն առաջինն է, որը ցույց է տվել, որ միկրոպլաստիկը կարող է թափանցել սիրտ-անոթային համակարգ ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի ներգործության միջոցով։

Հետազոտողները հայտնաբերել են, որ վիրահատությունից հետո միկրոպլաստիկե մասնիկների չափը արյան մեջ նվազել է, բայց դրանց տարատեսակությունն ավելացել է, ինչը մատնանշում է այն հնարավորության մասին, որ դրանք կարող էին օրգանիզմում հայտնվել բժշկական միջամտության ժամանակ։ Այս բացահայտումը ընդգծում է հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, որպեսզի պարզվեն սրտում միկրոպլաստիկի կուտակման երկարատեւ էֆեկտները եւ դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա։

Մասնագետներն ընդգծում են միկրոպլաստիկով աղտոտվածության նվազեցման կարեւորությունը, հատկապես բժշկական ոլորտում, եւ խորհուրդ են տալիս ավելի խիստ չափորոշիչներ կիրառել բժշկական նյութերի եւ միջամտությունների համար։

Այս տվյալները հաստատում են միկրոպլաստիկի ազդեցության ուսումնասիրման հետազոտությունները շարունակելու կարեւորությունը՝ դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է