• Latest news

Կուլ տրված մեկ ծամոնը վնաս չի պատճառի առողջությանը. LifeScience

18 հունիսի, 2024  14:15

Մեկ ծամոն կուլ տալը վտանգավոր չէ մարսողական համակարգի առողջության համար։ Բայց եթե առանց շաքարի մեծ քանակությամբ ծամոն հայտնվի աղեստամոքսային տրակտում, դա կարող է վնաս պատճառել առողջությանը եւ լուծ առաջացնել։ Այս մասին LifeScience պարբերականին պատնել է գաստրոէնտերոլոգ Նենսի ՄակԳրեալը (ԱՄՆ)։

Բժշկի խոսքով՝  մարսողության համար ծամոնի ունեցած բարերար ազդեցության մասին առասպելը գիտական հիմնավորում չունի։ Այդ մթերքի բաղադրությունում կան էմուլգատորներ եւ տարբեր խեժեր, որոնք իսկապես չեն քայքայվում մարսողական տրակտում։ Դա նշանակում է, որ ծամոն կուլ տալուց հետո այն օրգանիզմից «դուրս կգա» կղանքով, անփոփոխ տեսքով, 40 ժամվա ընթացքում։

Չափից մեծ քանակությամբ ծամոն կուլ տալու դեպքում (10-20 հատ) հազվադեպ կարող է աղիների խցանում (օբստրուկցիա) առաջանալ, վիճակ, որի դեպքում սննդի տեղաշարժն աղիներում մասամբ կամ լիովին դադարում է։

Գաստրոէնտերոլոգն ավելացրել է, որ օրգանիզմում սորբիտի (շաքարային սպիրտի, որը քաղցրացնող է ծառայում ցածր կալորիականությամբ ծամոնների բաղադրությունում) ավելցուկի հայտնվելը կարող է լուծ առաջացնել։ ՄակԳրեալի խոսքով՝ սորբիտը «կլանում» է ջուրը հաստ աղիում եւ ուժեղացնում դրա մոտորիկան (կծկող շարժումները)։ Դա էլ պատճառ է հանդիսանում կղանքի կոնսիստենցիայի փոփոխության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է