• Latest news

Կանոնավոր քայլելը կիսով չափ կրճատում է գոտկատեղի ցավի նոպաների միջև ընկած ժամանակահատվածը. The Lancet

22 հունիսի, 2024  20:39

The Lancet հանդեսում հրապարակված իրենց բացահայտումների մեջ գիտնականները հայտարարել են, որ գոտկատեղի ցավից տառաող մեծահասակները, որոնք կանոնավոր քայլում են, կրկնակի ավելի երկար ժամանակ են ունենում ցավերի կրկնությունների միջև, քան նրանք, ովքեր կանոնավոր չեն զբոսնում:

Հետազոտության ավագ հեղինակ Մարկ Հենքոքը և նրա գործընկերները հետազոտել են վերջերս մեջքի ցավից ապաքինված 701 մեծահասակների:

«Հստակ չգիտենք՝ ինչու է քայլելն այդքան օգտակար մեջքի ցավի կանխարգելման համար, բայց, հավանաբար, դա մեղմաճոճ շարժումների, ողնաշարի կառուցվածքների և մկանների ծանրաբեռնվածության և ամրապնդման, թուլացման և սթրեսից ազատվելու, ինչպես նաև տրամադրությունը բարձրացնող էնդորֆինների արտազատման համակցումն է»,- նշել է գիտնականը։

Գիտափորձի մասնակիցների կեսին նշանակվել է 6-ամսյա քայլելու ծրագիր և ֆիզիոթերապևտի հսկողությամբ մի շարք վերապատրաստման դասընթացների, իսկ գիտափորձի մասնակիցների մկուս մասը նշված բուժումներից ոչ մեկը չի ստացել:

Հենքոքը նշում է, որ միջամտության խումբն ակտիվությունը սահմանափակող ավելի քիչ ցավից էր գանգատվում, քան բուժումներ չստացած վերահսկիչ խումբը. առաջին խմբի մասնակիցների ցավի գանգատների միջև ժամանակահատվածը միջինը տևել է 208 օր՝ երկրորդ խմբի՝ 112 օրվա համեմատ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել