• Latest news

Գիտնականներն Ալցհայմերի հիվանդությանն առնչվող ուղեղի անոթային փոփոխություններ են հայտնաբերել

26 հունիսի, 2024  20:36

Ալցհայմերի հիվանդության դեպքում խաթարվում է արյունաուղեղային պատնեշի՝ ուղեղը սնուցող և այն արյան մեջ շրջանառվող վնասակար նյութերից պաշտպանող արյունատար անոթների և հյուսվածքների ցանցը։

Ներկայում Mayo կլինիկայի հետազոտողները և հետազոտության համահեղինակները հայտնաբերել են արյունաուղեղային պատնեշի դիսֆունկցիայի՝ հիվանդության ախտորոշման և բուժման նոր ուղիներ մատնանշելու ունակ եզակի մոլեկուլային նշաններ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական հանդեսում։

«Այս դեղահրահանգները նոր բիոմարկերներ դառնալու մեծ պոտենցիալ ունեն, որոնք Ալցհայմերի հիվանդության ժամանակ արձանագրում են ուղեղի փոփոխությունները», - պարզաբանել է հետազոտության ավագ հեղինակ, Մայոյի կլինիկայի նյարդաբանության բաժնի վարիչ, Ալցհայմերի հիվանդության գենետիկայի լաբորատորիայի և Ֆլորիդայում Մայոյի կլինիկայի Էնդոֆենոտիպերի լաբորատորիայի ղեկավար, բժշկագիտության դոկտոր Նիլյուֆեր Էրթեքին-Թաները:

Ուսումնասիրությունն իրականացնելու համար հետազոտական ​​թիմը վերլուծել է Մայոյի կլինիկայի ուղեղի բանկից վերցված մարդու ուղեղի հյուսվածքը, ինչպես նաև հրապարակել է տվյալների լրակազմեր և ուղեղի հյուսվածքների նմուշներ՝ համագործակցող հաստատություններից: Հետազոտական խումբը ներառում էր ուղեղի հյուսվածքի նմուշներ Ալցհեյմերի հիվանդությունից տառապող12 հիվանդներից  և 12 առողջ խնամյալներից, որոնք չեն ախտորոշվել իբրև Ալցհայմերով տառապող հիվանդներ:

Բոլոր մասնակիցները գիտական ​​նպատակներով նվիրաբերել են իրենց հյուսվածքները։ Օգտագործելով այս և այլ տվյալների լրակազմերը՝ թիմը վերլուծել է ուղեղի ավելի քան վեց հատվածների հազարավոր բջիջներ, ինչն, ըստ գիտնականների, այս հետազոտությունը դարձնում է մինչ օրս առավել մանրակրկիտ ուսումնասիրություններից մեկը Ալցհայմերի հիվանդության արյունաուղեղային պատնեշի հետազոտման բնագավառում:

Ալցհայմերի հիվանդությանն առնչվող մոլեկուլային փոփոխություններն ուսումնասիրելու նպատակով նրանք կենտրոնացել են ուղեղի անոթային բջիջների վրա, որոնք կազմում են ուղեղի բջիջների տեսակների մի փոքր մասը միայն:

Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են երկու տեսակի բջիջներ, որոնք կարևոր դեր են խաղում արյունաուղեղային պատնեշը պահպանելու գործում՝ ուղեղի բարապան պերիցիտները, որոնք պահպանում են արյան անոթների ամբողջականությունը և նրանց օժանդակ բջիջները, որոնք հայտնի են որպես աստրոցիտներ, որոշելու համար՝ արդյոք փոխազդում են նրանք միմյանց հետ և եթե փոխազդում են, ապա՝ ինչպես:

Նրանք պարզել են, որ Ալցհայմերի հիվանդների նմուշներում այս բջիջների միջև կապի փոփոխություն է տեղի ունեցել՝ միջնորդավորված մի զույգ մոլեկուլներով, արյան անոթների աճը խթանող մոլեկուլները հայտնի են VEGFA  և SMAD3 անվանումներով։  SMAD3 մոլեկուլն առանցքային դեր է խաղում արտաքին միջավայրում բջիջների արձագանքման գործում։

Օգտագործելով բջջային և զեբրաձկան մոդելները՝ հետազոտողները հաստատել են իրենց եզրակացությունը, ըստ որի՝ VEGFA-ի մակարդակի բարձրացումն ուղեղում հանգեցնում է SMAD3-ի մակարդակի նվազմանը:

Թիմն օգտագործել է արյան ցողունային բջիջներ և մաշկի նմուշներ Ալցհայմերի հիվանդությունից տառապող դոնորներից և վերահսկող դոնորներից: Նրանք բջիջները մշակել են VEGFA-ով, որպեսզի տեսնեն, թե ինչպես է այն ազդում SMAD3 մակարդակի և ընդհանուր անոթային առողջության վրա: VEGFA-ով բուժումը հանգեցրել է ուղեղի պերիցիտներում SMAD3 մակարդակի նվազմանը, ինչը վկայում է այդ մոլեկուլների փոխազդեցության մասին։ :

Գիտնականների կարծիքով՝ արյան մեջ SMAD3-ի ավելի բարձր մակարդակ ունեցող դոնորներն ավելի քիչ վնասված անոթներ ունեն և Ալցհայմերի հիվանդության հետ կապված ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս: Նրանք նշել են, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե ուղեղում SMAD3 մակարդակն ինչպես է ազդում արյան մեջ SMAD3 մակարդակի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել