• Latest news

Քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություն, որն առաջացնում է լսողության կորուստ քաղցկեղը հաղթահարածների մոտ

29 հունիսի, 2024  14:42

Հետազոտությունը, որն իրականացվել է Հարավային Ֆլորիդայի եւ Ինդիանայի համալսարանների գիտնականների գլխավորությամբ, պարզել է քիմիաթերապիայի ամենատարածված ձեւերից մեկի երկարատեւ ազդեցության արդյունքները մարդկանց վրա, որոնք հաղթահարել են քաղցկեղը։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Oncology ամսագրում, ուսումնասիրվել է ձվարանների քաղցկեղից հետո ողջ մնացածների կոհորտան, որոնք ստացել են քիմիաթերապիա ցիսպլատինի հիման վրա 14 տարվա ընթացքում, եւ պարզվել է, որ նրանց 78 տոկոսը զգալի դժվարություններ է ունեցել ամենօրյա կյանքում, ինչը բացասաբար է անդրադարձել նրանց կյանքի որակի վրա։

Համատեղ հետազոտությունն առաջինն է, որում իրական պայմաններում չափվում են լսողական խնդիրները եւ լսողության կորուստն այն մարդկանց մոտ, ովքեր հաղթահարել են քաղցկեղը։

«Կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք պացիենտների սենսորային խնդիրների իրական հետեւանքները, եւ եթե մենք կարողանանք հասկանալ դա, ապա կկարողանանք մշակել ավելի արդյունավետ թերապեւտիկական ռազմավարություններ եւ կանխարգելիչ միջոցներ պացիենտների կյանքի որակի երկարատեւ բարելավման համար»,- նշել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Ռոբերտ Ֆրիզինան։

Ցիսպլատինը լայնորեն օգտագործվում է քաղցկեղի տարբեր ձեւերի քիմիաթերապեւտիկ բուժման ժամանակ, ներառյալ միզապարկի, թոքերի, պարանոցի եւ ձվարանների քաղցկեղը։ Այն ներարկվում է ներերակային եւ ախտահարում մարմնի տարբեր մասերը։

Սակայն ականջները հատկապես խոցելի են, քանի որ դրանք չեն կարող զտել դեղամիջոցը, ինչը հանգեցնում է դրա ձգձգման, եզրակացրել են գիտնականները։

Դա հանգեցնում է սենսորային բջիջների բորբոքման եւ քայքայման, որոնք վճռական նշանակություն ունեն ձայնի կոդավորման համար, ինչը հանգեցնում է  լսողության անդառնալի կորստի, որը կարող է խորանալ նաեւ ցիսպլատինով բուժման ավարտից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել