• Latest news

Նոր համավարակի դեպքում համագործակցության մասին բանակցությունները երկարացվել են

29 հունիսի, 2024  08:48

Արդեն ավելի քան երկու տարի միջազգային մակարդակով ընթանում են բանակցություններ համավարակի կանխման պայմանագրի ստորագրման մասին, որը թույլ կտա ապագայում խուսափել կորոնավիրուսի գրոհի ժամանակ ծագած խնդիրներից։ Առայժմ գործընթացի մասնակից երկրները չեն կարողացել փոխհամաձայնության գալ եւ եւս մեկ տարի մտածելու են մանրամասների լրամշակման շուրջ։

Այսպիսով, այս տարվա մայիսին նախատեսված վերջնաժամկետը չի պահպանվել։ Կարեւոր ամսաթվի նախօրեին փաստաթղթի վրա աշխատող դիվանագետները Euronews Health-ին պատմել են, որ երբեմն 3-4 ժամ համաձայնեցնում են մեկ պարբերություն։

«Կորոնավիրուսի ժամանակ իսկական դրամա էր համերաշխության փլուզումը երկրների միջեւ,- ասում է Medicines Law and Policy կազմակերպության տնօրեն Էլեն Հոենը։- Համերաշխությունն անհետացավ, հենց որ հայտնաբերեցին պատվաստանյութը։ Այն, որ պատվաստանյութերն այդքան արագ ստեղծեցին, պարզապես ֆանտաստիկա է։ Դա ինտենսիվ պետֆինանսավորման արդյունքն էր, բայց փող տրամադրող կառավարությունները ցանկանում էին լինել առաջինը հերթում»։

Համավարակի դեմ պայքարի պայմանագրի նպատակը, որը հովանավորում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), այն է, որ թույլ չտա նման պառակտում ապագայում։ Սակայն երկրները տարակարծիք են այն հարցում, թե ինչպես հասնել դրան՝ հաշվի առնելով մտավոր սեփականության, տեխնոլոգիաների եւ նոու-հաուի հասանելիության տարբերությունը։

«Մի կողմից՝ բոլորը համաձայն են, որ աշխարհի տարբեր շրջաններում արտադրական հզորությունների ընդլայնումը շատ կարեւոր է,- ասում է Էլեն Հոենը։- Հաջորդ քայլը՝ համաձայնելն է այն բանին, որ դա ենթադրում է, որ մենք կիսելու ենք տեխնոլոգիաները, որոնք ունենք եւ որոնք մինչ այժմ ուրիշներին չենք ցուցադրել։ Եվ այդ քայլը շրջադարձային իրադարձություն է»։

Փորձագետները եւ դիվանագետները համակարծիք են, որ համաձայնագրի հիմքում պետք է լինի Access and Benefit Sharing System (Pabs) մեխանիզմը։ Այն ենթադրում է, որ երկրները մյուսներին կտեղեկացնեն նոր հիվանդությունների մասին՝ պատվաստանյութերի եւ դեղերի հասանելիության դիմաց։

Պայմանագրի պայմաններով՝ աշխարհի երկրները «պարտավորվելու են արագ տեղեկատվություն փոխանակել պաթոգեն հարուցիչների մասին, ինչը թույլ կտա պատրաստվել եւ սկսել տեխնոլոգիաների ստեղծումը»,- նշել է Oxfam խմբի խորհրդական Պետր Կոլչինսկին ԵՄ առողջապահության ոլորտից։

Սակայն պետությունները պետք է պայմանավորվեն նաեւ պատվաստանյութերի եւ դեղերի տոկոսի մասին, որոնք դրանք արտադրողներն անհատույց կտրամադրեն արտակարգ իրավիճակում։

Մոհգա Քամալ-Յանին People Medicine Alliance դաշինքից նշել է. «Հարավը ցանկանում է տեխնոլոգիաների փոխանցման ավելի պարտադիր ձեւակերպումներ, այն դեպքում, երբ Հյուսիսը ձգտում է ամեն բան թողնել այնպես, ինչպես կա, նշելով, որ արտադրողները կարող են իրենք որոշել, թե ինչ տեխնոլոգիաներ եւ երբ պետք է փոխանցել»։

«20-30 տարի մենք չենք ունեցել հիմնարար տարաձայնություններ գլոբալ առողջապահության վերաբերյալ, դրանք խորացել են համավարակից հետո. խոսքը նորարարությունների հասանելիության եւ հետազոտությունների առաջնահերթության մասին է»,- նշել է Ժաումե Վիդալը Health Action International-ից։

Պայմանագրի ներկա նախագծում արտադրողներին կոչ են անում տեղեկատվություն տրամադրել ինքնակամ, բայց մի շարք երկրներ եւ փորձագիտական խմբեր ցանկանում են ավելի կոշտ ձեւակերպումներ։

«Միջազգային իրավունքի բնույթը այնպիսին է, որ դուք չեք կարող ուղիղ գծով ստիպել երկրներին,- ասում է «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ավագ խորհրդական Յուանցյուն Հուն։- Բայց ձեւակերպումները պետք է արձանագրեն կատարման ենթակա պարտավորությունները, որպեսզի իրականացման փուլում կարելի լինի ստուգել, թե իսկապես այս կամ այն կառավարությունը արել է դա»։

ԵՄ երկրներից մեկի դիվանագետն ասել է, որ յուրաքանչյուր երկիր ցանկանում է վերապահումներ ավելացնել՝ սեփական շահերին համապատասխան։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին ասել է Euronews Health-ին, որ իր երկիրը խիստ հետաքրքրված է այն բանով, որ ապագայում խուսափի այնպիսի իրավիճակից, երբ ցածր եւ միջին եկամտի մակարդակ ունեցող երկրները ամիսներով հետեւեն պատվաստանյութերին հարուստ հարեւանների մոտ, քանի դեռ իրենք չեն ստացել դրանք։

Որոշ փորձագետներ կարծում են, որ ԵՄ-ը, ինչպես եւ «Մեծ յոթնյակի» մյուս երկրները, ընդունում են արդյունաբերողների դիրքորոշումը, մանավանդ այն հարցերում, որոնք վերաբերում են մտավոր սեփականությանը։ Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել բանակցությունների կոնկրետ ասպեկտները, բայց նրա ներկայացուցիչը հայտնել է Euronews Health-ին, որ «Բրյուսելը լիովին հավատարիմ է պայմանագրի կնքմանը, որն առողջապահության ավելի ուժեղ, կայուն եւ արդար գլոբալ կառույց կստեղծի ամբողջ աշխարհում»։

Փորձագետները եւ դիվանագետները հավաստիացնում են. բանակցությունների մասնակիցները պետք է աջակցեն արդեն համաձայնեցված պայմանավորվածություններին, որպեսզի ավարտին հասցնեն աշխատանքը մեկ տարում։ Ոմանց համար բանակցությունների երկարացումը արդեն լավ նորություն է, քանի որ հաստատում է. աշխարհի երկրները նախկինի պես պատրաստ են շարունակել այսքան կարեւոր թեմայի քննարկումը»,- ամփոփել է Ժաումե Վիդալը Health Action International կազմակերպությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է