• Latest news

Գիտնականներն ստեղծել են մոնոկլոնալ հակամարմին մահացու վտանգավոր նիպահ վիրուսի դեմ պայքարի համար

1 հուլիսի, 2024  08:29

Գիտնականներն ստեղծել են մոնոկլոնալ հակամարմին մահացու վտանգավոր նիպահ վիրուսի դեմ պայքարի համար։ Սա նոր զոոնոզ պաթոգեն է, որից մահացությունը մարդկանց շրջանում հասնում է ցնցող չափերի՝ 90 տոկոսի։

Մոնոկլոնալ հակամարմինը մշակվել է Սան Դիեգոյի կենսադեղագործական ընկերության եւ ԱՄՆ մի քանի ակադեմիական կենտրոնների համատեղ հետազոտական նախագծի շրջանակում, որոնք ուսումնասիրում են ամենամահացու վիրուսները։

«Գոյություն չունեն լիցենզավորված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ նիպահ վիրոսով վարակված պացիենտների համար,- գրել է դոկտոր, Սան Դիեգոյի Mapp Biopharmaceutical ընկերության համահիմնադիր, նոր հետազոտության առաջատար հեղինակ Լարի Ցեյթլինը, հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում։- Նիպահ վիրուսը բարձր պաթոգեն զոոնոզ պարամիկսովիրուս է, որն առաջ է բերում մշտական բռնկումներ մարդկանց եւ կենդանիների շրջանում Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում։

Էբոլավիրուսի, SARS, SARS-CoV-2-ի եւ մարբուրգյան վիրուսի նման՝ նիպահի հարուցիչը առաջ է եկել չղջիկներից։

«Նիպահ» անվանումը ծագում է մալայզիական գյուղի անունից, որտեղ 1990-ականների վերջին վարակվել էին խոզապահները։

Կարմրուկի վիրուսը, թեեւ չղջիկներից չի առաջացել, պարամիկսովիրուսների ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ է եւ համարվում է գիտությանը հայտնի ամենավարակիչ վիրուսներից մեկը։ Չնայած նիպահը ավելի քիչ է վարակիչ, քան կարմրուկը, կարող է շատ ավելի մեծ չափերի մահացություն առաջացնել։

Նիպահով վարակված մարդիկ կարող են տառապել շնչառության վտանգավոր խանգարումներից եւ ուղեղի այտուցից, ախտանշաններ, որոնք հանգեցնում են մահացության անսովոր բարձր մակարդակի։ Մահացությունը տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում։ Վիրուսը եղել է վերջերս տեղի ունեցած բռնկումների պատճառը Բանգլադեշում եւ Հնդկաստանում։

Նոր հետազոտությունն սկսելուց առաջ Ցեյթլինը եւ նրա գործընկերները մշակել են մոնոկլոնալ հակամարմին, որն անվանել են m102.4։

Այն կարող է չեզոքացնել նեպահը եւ երբեմն նշանակվում է պացիենտներին։ Այժմ Ցեյթլինը եւ նրա գործընկերները մշակել են կատարելագործված մոնոկլոնալ հակամարմին՝ hu1F5, որը կարող է կանխել նիպահ վիրուսի F սպիտակուցի տարածումը։

Գիտնականները թեստավորել են նոր մոնոկլոնալ հակամարմինը կենդանիների վրա։

Ծովախոզուկների մոտ թիմը հայտնաբերել է, որ hu1F5-ի ներարկումը վարակվելուց մեկ օր հետո հանգեցրել է ողջ մնալու 100 տոկոսի։

Կարեւոր է նշել, որ hu1F5-ը պաշտպանել է նաեւ աֆրիկյան կանաչ կապիկներին նիպահ վիրուսից, անգամ եթե այն ներարկել են վարակվելուց հինգ օր հետո։

Հետազոտության այս փուլի ընթացքում բոլոր վեց վարակված կենդանիները ողջ են մնացել։ Hu1F5-ը գերազանցել է նաեւ m102.4 մոնոկլոնալ հակամարմինը, որը մահից պաշտպանել է վեց կենդանիներից միայն մեկին։

Գիտնականների թիմը մի քանի մուտացիաներ է մտցրել հակամարմնում, որպեսզի երկարացնի նրա կիսաքայքայման շրջանը, եւ տեղեկացրել է, որ մոնոկլոնալ հակամարմինը, որը գերազանց արդյունքներ է ցուցաբերել կենդանիների վրա թեստավորման ժամանակ, անցնում է մարդկանց վրա կլինիկական փորձարկումների 1-ին փուլ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է