• Latest news

Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղանյութ ստեղծած նեյրոկենսաբանին ենթարկել են պատասխանատվության խարդախության համար

29 հունիսի, 2024  11:45

Նեյրոկենսաբանը, որի աշխատանքն օգնել է ճանապարհ հարթել Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոցի ստեղծման համար, հինգշաբթի դաշնային մեծ ժյուրիի կողմից մեղադրվել է խարդախության մեջ, տեղեկացրել է NBC News-ը։

Մեղադրական ակտը, որը հայտարարել է արդարադատության նախարարությունն ուրբաթ, լրացուցիչ ուշադրություն է հրավիրում Հոաու-Յան Վանի աշխատանքի վրա, որի որոշ հետազոտություններ չեղարկվել են, եւ որը բախվել է Նյու Յորքի Քաղաքային համալսարանի՝ իր գործատուի հետաքննությանը, որն ավելի ուշ դադարեցվել է։

Մեղադրանքները կապված են ենթադրյալ հետազոտական տվյալների կեղծումների հետ, որոնք Վանը, գուցե, օգտագործել է Առողջապահության ազգային ինստիտուտից դաշնային գրանտներ ստանալու համար։

Վանը, որը Նյու Յորքի Քաղաքային համալսարանի բժշկության պրոֆեսոր է, համագործակցել է Cassava Sciences դեղագործական ընկերության հետ Օսթինում (Տեխասի նահանգ) Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոցի՝ սիմուֆիլամի հետազոտման հարցում։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա ստացել է մոտ 16 մլն դոլարի գրանտ՝ Cassava ընկերության հետ համագործակցությամբ դեղամիջոցի ստեղծման համար։

Մեղադրական եզրակացությունում Վանին ներկայացվել է Միացյալ Նահանգների դեմ խարդախության մեղադրանք մեկ կետով, երկու կետով՝ խարդախության մեղադրանք  կապի էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ եւ մեկ կետով՝ մեղադրանք կեղծ ցուցմունքներ տալու համար։

Դրանում Վանը մեղադրվում է մանիպուլացման կամ պատկերներին վեսթերն-բլոտների (լաբորատոր մեթոդ, որը հետազոտողներն օգտագործում են սպիտակուցների նույնականացման համար) ավելացման մեջ, ապացույցների ամրապնդման եւ գրանտներ ստանալու նպատակով։ Մեղադրական եզրակացությունում նաեւ նշված է, որ Վանը, գուցե, ստել է գիտական ամսագրերին, որպեսզի հիմնավորի իր հետազոտությունները, որոնք նպաստել են սիմուֆիլամի վաղ մշակմանը։ Ներկայում դեղը գտնվում է կլինիկական փորձարկումների ուշ փուլում, եւ 2024թ. մայիսի դրությամբ դրանց մասնակցել է մոտ 735 պացիենտ, վկայում է Cassava-ի հաղորդագրությունը, որը հրապարակվել է անցած ամիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել