• Latest news

Գիտնականներն AI-ի վրա հիմնված խոսքի վերլուծության միջոցով 78,2% ճշգրտությամբ կանխատեսել են Ալցհայմերի սաստկացումը

27 հունիսի, 2024  21:49

Նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել է Alzheimer's & Dementia բժշկագիտական հանդեսում, գիտնականները Ալցհայմերի հիվանդության սաստկացումը կանխատեսելու համար արհեստական ​​բանականության (AI) վրա հիմնված եղանակ են մշակել:

Չափավոր ճանաչողական խանգարումներով անձինք ենթակա են Ալցհայմերի հիվանդության սաստկացման ավելի մեծ ռիսկի: Այսպիսով, հիվանդության սրացման ճշգրիտ կանխատեսումը կարող է օգնել ուղղորդելու բուժմանն առնչվող որոշումները, փորձարկումների համար նոր դեղամիջոցների ընտրությունն ու վերականգնողական ծրագրերին մասնակցելը: Ալցհայմերի հիվանդության պաթոլոգիան ավանդաբար գնահատվել է նեյրոպատկերման եղանակի կամ կենսամարկերների միջոցով:  

Գործի դնելով խոսքի տվյալները՝ հետազոտողները մշակել են Ալցհամերի հիվանդության սաստկացումը վեց տարվա ընթացքում կանխատեսելու եղանակ:

Գիտնականները հետևել են ճանաչողական խնդիրների գանգատներ ունեցող 166 հոգուց բաղկացած խմբին: Նրանից յուրաքանչյուրը մեկժամյա փորձաքննության է ենթարկվել, որը թվայնացվել և պահպանվել է հիշողության մեջ։

Չափավոր ճանաչողական խանգարումներով 166 հիվանդներից 90-ի շրջանում վեց տարվա ընթացքում ի հայտ է եկել թուլամտություն: Ծերունական թուլամտությունը ներառում էր դեմենցիայի և Ալցհայմերի հիվանդության խառնուրդ, որը մասամբ զուգակցվել է ուղեղի կաթվածով: Ալցհեյմերի հիվանդության սաստկացման միջին ժամկետը 2,7 տարի էր։

Առավել ցածր կրթական մակարդակ ունեցող տարեց կանայք, ըստ ամենայնի, հակված են հիվանդանալու Ալցհայմերով: Բացի դրանից, Ալցհայմերի հիվանդությունից տառապող կանայք տղամարդկանցից մեծ են եղել միջինում 1,4 տարով:

Ամփոփելով՝ հետազոտողները ցույց են տվել խոսքի ավտոմատ ճանաչման ներուժը՝ թույլ ճանաչողական խանգարումներով մարդկանց շրջանում Ալցհայմերի հիվանդության սաստկացումը կանխատեսելու հարցում։ Առաջարկվող մոդելը Ալցհայմերի հիվանդության սաստկացումը կանխատեսում էր՝ 81,1%  զգայունությամբ, 75% յուրահատկությամբ և 78,2% ճշգրտությամբ:

Գիտնականները եզրակացրել են, որ այս մոտեցումը հնարավորություն է տալիս մատչելի և արհեստական բանականության վրա հիմնված ոչ ինվազիվ կանխատեսումներ անել՝ առանց գենետիկական կամ լաբորատոր թեստերի կամ պատկերների օգտագործման՝ այն իդեալական դարձնելով հեռահար գնահատման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել