• Latest news

Գիտնականները՝ կիրառելով նոր եղանակ, հայտնաբերել են լյարդի համար ամենաթունահարույց դեղամիջոցները

28 հունիսի, 2024  00:13

Ըստ Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի հետազոտողների անցկացված նոր հետազոտության՝ դեղամիջոցների ընդունմանն առնչվող լյարդի վնասը գնահատելու ներկայիս եղանակը հնարավորություն չի տալիս ճշգրիտ պատկեր կազմել լյարդի համար որոշ դեղամիջոցների թունահարույց լինելու կամ դրանից զերծ լինելու վերաբերյալ։

Լյարդի վրա դեղերի պոտենցիալ ազդեցության դասակարգումը, որը կոչվում է «հեպատոտոքսիկություն», պատմականորեն սահմանվել է լյարդի սուր վնասվածքի (ALI) առանձին գրանցված դեպքերի հաշվարկի եղանակով:

Դրա փոխարեն հետազոտողները կիրառել են առողջական իրական վիճակի տվյալներ՝ բնակչության շրջանում լյարդի սուր վնասվածքի մակարդակը չափելու համար և պարզել են, որ որոշ դեղամիջոցներ սխալ են դասակարգվել ըստ լյարդի համար վտանգավորության աստիճանի:

Նրանց հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine բժշկագիտական հանդեսում։

Հետազոտության շրջանակում պարզվել է, որ 17 տարբեր դեղամիջոցների ընդունման հաճախականությունը գերազանցել է 10 հազար «մարդ-տարի» հինգ ծանր դեպքերում, որն արտացոլում է ինչպես խմբում մարդկանց թիվը, այնպես էլ նրանց հետևելու ժամանակի տևողությունը (օրինակ, 12 մարդ-տարի նշանակում է 12 տարիների տվյալները մեկ անձի առողջության վերաբերյալ կամ երկու մարդու վերաբերյալ 6 տարվա տվյալները):

Գիտնականների թիմը հաստատել է, որ այդ 17 դեղերից 11-ը պատկանում են ավելի ցածր հեպատոտոքսիկություն ունեցող կատեգորիաներին՝ ըստ ծանր դեպքրի քանակի, որոնք, ըստ ամենայնի, չեն արտացոլել  դրանց իրական վտանգը, քանի որ դրանց հաճախականության ցուցանիշները թունավորության ավելի բարձր մակարդակ են ցույց տալիս:

Այս խմբում ընդգրկված դեղամիջոցներից մեկը մետրոնիդազոլն էր՝ հակամանրէային միջոց, որը կարող է կիրառվել վերարտադրողական համակարգի կամ աղեստամոքսային տրակտի վարակների, ինչպես նաև որոշ մաշկաբանական հիվանդությունների բուժման համար:

Հիվանդացության ցուցանիշները՝ տվյալ ժամանակահատվածում հիվանդության նոր դեպքերի թիվը՝ բաժանված հիվանդության վտանգի ենթակա մարդկանց թվի վրա, բնակչության առողջության գնահատման համար հիմնական ցուցանիշն է, քանի որ դրանք ավելի  ամբողջական պատկեր են տալիս, քան պարզ հաշվարկները: Օրինակ, դեղամիջոցը, որի մասին հաղորդվել է լյարդի 60 վնասվածքների դեպքում, դա լյարդի վնասվածքի գրանցված դեպքերի ընդհանուր թվի վրա հիմնված ավանդական եղանակով կհամարվի ամենահեպատոտոքսիկը:

Սակայն եթե այս դեղամիջոցն ունենար 60 ծանր կողմնակի ազդեցություն և այն ընդուներ  հինգ միլիոն մարդ, հիվանդացության մակարդակը շատ ավելի ցածր կլիներ և, ամենայն հավանականությամբ, ցույց կտար, որ այդ դեղամիջոցը լյարդի համար վնասակար չէ:

Ընդսմին, եթե 1000 հիվանդ պոպուլյացիայի մեջ լինեին լյարդի սուր վնասվածքի 60 ծանր դեպքեր, դա վնասվածություն ավելի բարձր և պոտենցիալ ավելի կարևոր մակարդակ կարտացոլեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է