• Latest news

Փորձնական դեղամիջոցը երիտասարդացրել է ծեր եւ հիվանդ մկների լյարդը. Nature Aging

27 հունիսի, 2024  16:38

Գիտնականները պարզել են, թե ինչպես է ծերանալը հանգեցնում լյարդի որոշ բջիջների կորստի։ Նրանց հաջողվել է կանգնեցնել այդ գործընթացը տարեց մկների մոտ փորձնական դեղամիջոցի օգնությամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։

Լյարդը կարող է թարմանալ, ինչի շնորհիվ համարվում է ամենակայուն օրգաններից մեկը։ Սակայն սթրեսը եւ ծերացումը, այնուամենայնիվ, կարող են առաջ բերել դրա ծանր հիվանդություններ։ Օրինակ, յոււրաքանչյուր երրորդ մարդ տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ (ԼՈԱՃՀ), որը հանգեցնում է լյարդի սպիացման եւ ցիռոզի։ Ծերանալը ցիռոզի վտանգի կարեւոր գործոն է ԼՈԱՃՀ-ի դեպքում։

Նոր հետազոտությունում գիտնականները համեմատել են երիտասարդ եւ ծեր մկների լյարդերը։ Ծեր կենդանիների մոտ ավելի ակտիվ են եղել այն գեները, որոնք կապված են հեպատոցիտների՝ լյարդի հիմնական գործող բջիջների կորստի հետ։

Գիտնականները ցույց են տվել, որ հեպատոցիտների կորուստը կանխել կարող է ֆերոստատին-1 փորձնական դեղամիջոցը։ Այն արգելափակում է ֆերոպտոզը՝ բջիջների ինքնաոչնչացումը, որում կարեւոր դեր է խաղում երկաթը։ Դեղամիջոցը «երիտասարդացրել» է մկների լյարդը, որոնք անառողջ դիետա էին պահում։ Ոսումնասիրությունը ցույց է տվել, որ տարեց մկների լյարդը քիչ է տարբերվել առողջ եւ երիտասարդ մկների լյարդից։ Կենդանիների մոտ առողջ են եղել նաեւ սիրտը, երիկամները եւ ենթաստամոքսային գեղձը։ Դա նշանակում է, որ լյարդի ախտահարումը կարող է վատացնել այլ օրգանների վիճակը։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ լյարդը ծերանալու դեպքում առնվազն մասամբ վերականգնելի է»,- ամփոփել են հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել