• Latest news

Kobayashi Pharmaceutical-ն ուսումնասիրում է 76 մահ՝ կենսաբանական ակտիվ հավելումներ հետ կապված մահերի հետ

28 հունիսի, 2024  11:29

Ճապոնական Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը հետաքննում է 76 մահվան դեպքեր այն մարդկանց շրջանում, ովքեր կարմիր ֆերմենտացված բրինձ պարունակող սննդային հավելումներ են ընդունել՝ պարզելու, թե արդյոք մահերն ուղղակիորեն կապված են հաբերի հետ: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Ընդհանուր առմամբ, ընկերության թեժ գծին մահացածի հարազատներից նման 79 ահազանգ է ստացվել։ Դրանցից երեքում մահվան և սննդային հավելումների օգտագործման միջև կապ չի հայտնաբերվել։ Ընկերությունն, ավելի վաղ, նման հավելումներ ընդունողների շրջանում հաղորդել էր հինգ մահվան մասին:

Kobayashi Pharmaceutical-ի կարմիր կոջի բրնձի (ֆերմենտացված բրինձ) հավելումներ ընդունելուց հետո հոսպիտալացվածների թիվն այժմ կազմում է ավելի քան 230: Ընդհանուր առմամբ, մոտ 1300 մարդ բուժվել է բժշկական հաստատություններում:

Ներկայումս այս սննդային հավելումների վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է։ Ճապոնական մի շարք ընկերություններ, որոնք իրենց արտադրանքում օգտագործում են կարմիր կոջի բրինձ, նույնպես հայտարարել են արտադրանքի հետկանչման մասին։

Կոջի ֆերմենտներն ակտիվորեն օգտագործվում են Ճապոնիայում և մի շարք այլ ասիական երկրներում ֆերմենտացված արտադրանքի արտադրության մեջ, ինչպիսիք են սոյայի սոուսը, բրնձի քացախը և միսո մածուկը: Այն նաև կարևոր բաղադրիչ է սակեի արտադրության մեջ, որը նաև որոշում է խմիչքի համը։ Կարմիր կոջի բրինձը պատրաստվում է հատուկ տեսակի բորբոսի ավելացմամբ, որը վերջնական արտադրանքին տալիս է իր գույնը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել