• Latest news

Դեռահասների մոտ ընկճվածությունը կապված է սրտի հիվանդության բարձր ռիսկի հետ. հետազոտություն

27 հունիսի, 2024  18:20

Ամբողջ աշխարհում դեռահասների մոտ 8%-ին համակում է ընկճվածություն և վաղաժամ սիրտ-անոթային հիվանդության (CVD) ռիսկի հայտնի գործոն է չափահաս տարիքում: Թեև այս ռիսկի պատճառները լիովին հետազոտված չեն, Հիվանդ երեխաների հիվանդանոցում (SickKids) անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընկճվածություն ունեցող դեռահասների որոշ ենթախմբեր սրտանոթային հիվանդությունների զարգացման նույնիսկ ավելի բարձր ռիսկի են ենթարկված:

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAACAP հանդեսում։

Հետազոտությունում ներգրավվել են դեպրեսիվ խանգարում ունեցող 189 դեռահասներ, որոնք SickKids-ում ընդգրկված են եղել երեխաների տրամադրության և «Տրամադրությունն ու մարմինը»  (CLIMB) ծրագրում և գնահատել են նրանց հոգեկան առողջության ախտանիշներն ու սրտանոթային ռիսկի գործոնները, մասնավորապես, արյան ճնշումը, խոլեստերինի  մակարդակը և մարմնի զանգվածի ինդեքսը (BMI): Օգտագործելով կլաստերային վերլուծություն կոչվող մեքենական ուսուցում և վիճակագրական տեխնիկա, հետազոտողները դեպրեսիվ դեռահասների չորս տարբեր խմբեր են ի հայտ բերել։ Այդ խմբերից երկուսը սրտանոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկ ցույց են տվել:

Երկու բարձր ռիսկային ենթախմբերից մեկն ուներ ցածր խտության լիպոպրոտեինի (LDL կամ «վատ») խոլեստերինի բարձր մակարդակ, բայց ֆիզիկական զննման ժամանակ առողջ տեսք ուներ:

Այս խմբի դեռահասների շրջանում նկատվել է դիսլիպիդեմիա, որը, ինչպես հայտնի է, հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների և չնայած բնականոն արյան ճնշմանը և քաշին՝ բնութագրվում է արյան մեջ լիպիդների անոմալ մակարդակով:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ կարող է լինել դեպրեսիվ դեռահասների ենթախումբ, որոնց դժվար է ի հայտ բերել սովորական ֆիզիկական հետազոտության ցուցանիշներով, բայց ովքեր ավելի ուշ կյանքում սրտանոթային հիվանդությունների մեծ ռիսկ են դրսևորում»,- նշում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել