• Latest news

Հիպերտոնիան կարող է լինել դեմենցիայի վտանգի հնարավոր գլխավոր գործոնը. Lancet

27 հունիսի, 2024  14:55

Սրտի եւ անոթների հիվանդությունները դառնում են դեմենցիայի վտանգի կարեւոր գործոններ։ Այս մասին վկայում է The Lancet Public Health ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Դիտարկումներն իրականացվել են 1947-2015թթ.։

Դեմենցիայի վտանգի ավանդական գործոնները (վատ կրթությունը եւ ծխելը) դարձել են քիչ տարածված, ցույց է տվել ուսումնասիրությունը։ Դա կապված է կրթության հասանելիության աճի, ծխելու հանրային հավանության նվազման եւ ծխախոտի արժեքի ավելացման հետ։

Միաժամանակ ավելացել է ճարպակալման, դիաբետի եւ հիպերտոնիայի ավանդը։ Դիտարկված հետազոտությունների մեծ մասում դեմենցիայի վտանգի կարեւոր գործն է դարձել հիպերտոնիան։

Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ ռիսկի գործոնի վերացումը կարող է կանխել դեմենցիայի դեպքերի մոտ 40 տոկոսը։ Գիտնականները կարծում են, որ պետք է ավելի ակտիվ պայքարեն սիրտ-անոթային հիվանդությունների դեմ։ Նրանք նաեւ նշել են, որ օգտագործել են տվյալներ՝ հավաքված մինչեւ 2015թ.։ Այդ ժամանակվանից միտումները կարող են փոխվել։ Բացի այդ, բոլոր հետազոտությունները, որոնք ուսումնասիրվել են նոր հետազոտությունում, իրականացվել են 2015թ. եւ ավելի վաղ, ուստի կարող են չարտացոլել այն, թե ինչպես կարող են միտումները փոխվել այդ ժամանակվանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է