• Latest news

Սրտի հիվանդություններ ունեցող կանանց մոտ վիրահատության ժամանակ ուղեկից խնդիրների վերացման շանսերն ավելի քիչ են. հետազոտություն

27 հունիսի, 2024  08:43

Սրտի վիրահատության ժամանակ վիրաբույժները կարող են պացիենտի մոտ այլ խնդիր հայտնաբերել։ Կախված այն բանից, թե ինչ կարող են տեսնել նրանք, վիրաբույժների բրիգադը կարող է վերացնել երկրորդային հիվանդությունը նույն վիրահատության ժամանակ։

Երբեմն դրանք անվանում են ուղեկցող միջամտություններ։ Սակայն երկու հետազոտություններ, որոնք իրականացրել է Michigan Medicine ընկերությունը, ցույց են տվել, որ սրտի վիրահատության ենթարկված կանանց մոտ երկրորդային հիվանդությունների վերացման հավանականությունը վիրահատության ժամանակ ավելի ցածր է, չնայած այն հանձնարարականներին, որոնք մատնանշում են այդ մասին։

Առաջին հետազոտությանը մասնակցել է ավելի քան 5 000 պացիենտ նախասրտերի ֆիբրիլյացիայով (սրտի ռիթմի խանգարում, որը բուժման բացակայության դեպքում կարող է հանգեցնել ինսուլտի), որոնք վիրահատվել են, շունտավորվել է նրանց սիրտը կամ փոխվել է զարկերակային փականը Միչիգանի մոտ երեք տասնյակ հիվանդանոցներում 2014-2022թթ.։

Արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են Journal of Cardiovascular and Thoracic Surgery ամսագրում, նախասրտերի ֆիբրիլյացիայի բուժման միաժամանակյա վիրահատություն ստացել է արական սեռի պացիենտների 67 տոկոսը կանանց 59 տոկոսի համեմատ։

Նախասրտերի ֆիբրիլյացիան առավել տարածված ուղեկից հիվանդություններից, որը հանդիպում է կարդիովիրաբուժության ենթարկված պացիենտների մոտ։ Կանայք ավելի հաճախ են բախվում նախասրտերի ֆիբրիլյացիայի բարդությունների, ներառյալ ինսուլտը։

Երկրորդ հետազոտությունում գիտնականների խումբն ուսումնասիրել է մոտ 400 մարդու, որոնք միտրալ փականի վիրահատման են ենթարկվել 2014-2023թթ.։ Այդ պացիենտների մոտ վիրահատության պահին նկատվել է չափավոր կամ ուժեղ արտահոսք կամ ռեգուրգիտացիա եռափեղկ փականից։

Annals of Thoracic Surgery ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ կանայք 52 տոկոսով ավելի հազվադեպ են ենթարկվում, քան տղամարդիկ, եռափեղկ փականի վերականգնման միտրալ փականի վիրահատության ժամանակ։

Տղամարդ պացիենտների երեք քառորդը ենթարկվել է եռափեղկ փականի վիրահատության 57 տոկոս կանանց համեմատ։

Օգտագործելով ռիսկի մոդելը՝ հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ կին պացիենտների մոտ ավելի հաճախ է նկատվում ծանր տրիկուպիդալ ռեգուրգիտացիա կամ պահանջվել է երկրորդ վիրահատություն՝ կապված փականների հետ, չորս տարի հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել