• Latest news

Անպտղության բուժման ձախողման պատճառները. Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի 21–րդ գիտաժողովը

1 հուլիսի, 2024  13:47

Մատերանադարանում տեղի ունեցավ անպտղության բուժման ձախողման պատճառներին նվիրված Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիային նվիրված 21–րդ գիտաժողովը։

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը տեղեկացրեց, որ վերատադրողական բժշկությունը պետության շնորհիվ շատերին է հասանելի դարձել։ Այս տարի մինչև մայիս օժանդակ տեխնոլոգիաների միջոցով ավելի շատ երեխա է ծնվել, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ 2023 թվականին սպասարկել են ընդհանուր առմամբ 800 կնոջ, իսկ այս տարի արդեն մոտ 5 հազար։ Եվ հիմնական նորությունը՝ շահառուների շրջանակն ընդլայնվում է։

Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Պտղաբերության կենտրոնի հիմնադիր– տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ, դոկտոր–պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանի «Արտամարմնային բեղմանվորումը մանրամասներով» գրքի շնորհանդեսը։ 500 էջանոց մասնագիտական գիրքը գրվել է 4 տարվա ընթացքում, սակայն դրանում ամփոփված է մասնագետի աշխատանքային տասնամյակների փորձառությունը։ Իսկ այն բավական բազմաշերտ է ու ընդգրկուն։ Ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական ու ամերիկյան առաջադեմ կլինիկաներում։

Մանրամասները տեսանյութում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է