• Latest news

Ուղիղ աղիի քաղցկեղը անհետացել է բոլոր պացիենտների մոտ, որոնք մասնակցել են իմունաթերապիայի նոր մեթոդի փորձարկմանը. հետազոտություն

2 հուլիսի, 2024  08:41

Ուղիղ աղիի քաղցկեղն անհետացել է իմունաթերապիայի նոր մեթոդի ոչ մեծ կլինիկական փորձարկմանը մասնակցած բոլոր պացիենտների մոտ, վկայում են այս ամիս հրապարակված արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է ամերիկյան Memorial Sloan Kettering (MSK) ուռուցքաբանական կենտրոնի եւ GSK դեղագործական ընկերության համագործակցությամբ։ Փորձարկվել է նոր դեղամիջոց՝ դոստարլիմաբ-gxly ուղիղ աղիի քաղցկեղի բուժման համար, որն առաջացել է գենետիկ մուտացիայի հետեւանքով։

«Որպես բժիշկ ես հիացած եմ MMRd տեսակի քաղցկեղի բուժման դոստարլիմաբ-gxly միջոցից ուղիղ աղիի քաղցկեղ ունեցող պացիենտների համար»,- նշել է MSK կոլորեկտորալ քաղցկեղի բաժանմունքի ղեկավար, դոկտոր Անդրեա Չերչեկը։

MMRd հապավումը նշանակում է mismatch repair deficient՝ բջիջներում խախտվել է ԴՆԹ վերականգնման համակարգը, այդ բջիջները պատասխանատու են ուղիղ աղիի քաղցկեղի 5 տոկոս դեպքերի համար։ Ներկայում պաթոլոգիան բուժում են ռադիոթերապիայով, քիմիաթերապիայով, վիրաբուժությամբ կամ մոտեցումների համադրմամբ։

Դոկտոր Քլելիա Քուտզակի խոսքով, որը չի մասնակցել հետազոտությանը, թերապիան հաճախ խիստ բացասաբար է ազդում պացիենտի կյանքի որակի վրա՝ առաջ բերելով նաեւ աղիքային խանգարումներ, սեռական դիսֆունկցիա։

«Նման ուռուցքների դեպքում արդյունավետ է պաշտպանական համակարգի վերակտիվացումը իմունաթերապիայի օգնությամբ, այս դեպքում դոստարլիմաբի՝ դեղամիջոց, որը լիմֆոցիտներին տրամադրում է այն բանին, որ նորից ճանաչեն քաղցկեղային բջիջները որպես վնասակար եւ ոչնչացնեն դրանք»,- բացատրել է դոկտոր Քուտզակը Euronews Health-ի հարցազրույցում։

Վեցամսյա բուժում ստացած պացիենտների մոտ նկատվել է լիակատար կլինիկական պատասխան՝ «ուռուցքի ոչ մի նշան» չի հայտնաբերվել ՄՌՏ-ի, էնդոսկոպիայի կամ թվային հետազոտման ժամանակ։ Քուտզակը ստացված արդյունքները «ցնցող» է անվանել։

Մինչ դոստարլիմաբը դուրս կգա շուկա, անհրաժեշտ են լրացուցիչ թեստեր։ Azur-1 անվանմամբ գլոբալ հետազոտությունը ուղղված է դեղի արդյունավետության հետագա ստուգմանը քիմիաթերապիայի կամ վիրաբուժական միջամտության փոխարեն, ինչպես նաեւ MSK-ում ստացված արդյունքների հաստատում։

Կլինիկական հետազոտությունը ցույց է տվել փորձնական իմունաթերապիայի 100 տոկոսանոց դրական արդյունք 42 պացիենտների մոտ, որոնք ունեցել են ուղիղ աղիի քաղցկեղի հատուկ տեսակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել