• Latest news

Հիդրոնեֆրոզի վիրահատություն ընդամենը 2սմ կտրվածքով. «Արաբկիր» ԲՀ–ի տարիների կուտակած փորձը

3 հուլիսի, 2024  12:11

Հիդրոնեֆրոզը երիկամների հիվանդություն է։ Միզածորանը սեղմվում է, երիկամի ավազանա-բաժակային համակարգը լայնանում։ Երիկամի ավազանից դեպի միզածորան մեզի հոսքը խանգարվում է։

Հիդրոնեֆրոզը միզային համակարգի ամենահաճախ հանդիպող բնածին արարտներից է։ Դիագնոստիկ մեթոդների կատարելագործման շնորհիվ հիմա արդեն արատը կարելի է ախտորոշել դեռ մինչև երեխայի ծնունդը՝ հղիության ընթացքում։ Բուժման մեթոդը վիրահատությունն է՝ բարձր արդյունավետությամբ։ 99 տոկոս դրական արդյունք է լինում։

«Իրենց վիրահատում են վաղ մանկական հասակում՝ 3-4 ամսական, երբեմն ավելի փոքր հասակում և վիրահատական վերքի չափսը կազմում է 2 սմ», -ասում է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական ուրոլոգ, վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանը։

Հիդրոնեֆրոզի առաջին վիրահատությունը Հայաստանում կատարել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ 1976 թվականին։ Վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ։ Տասնամյակների ընթացքում ժամանակն անհամեմատ կրճատվել է, մեթոդները փոխվել են։

Աշխարհում հիմա հիդրոնեֆրոզի վիրահատությունն իրականացվում է նաև լապարոսկոպիկ եղանակով։ Մեր երկրում էլ է դեռ տասնմեկ տարի առաջ կատարվել հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատություն։

«Բավական շատ տարբերություն կա այն ժամանակ կատարված հիդրոնեֆրոզի վիրահատության և հիմա։ Հիմա վիրահատությունը տևում է 40 րոպեից 1 ժամ։ Հետվիրահատական շրջանում հիվանդները նախկինում 14 օր, 15 օր, 16 օր պառկում էին հիվանդանոցում, հիմա միջին հոսպիտալացումը կազմում է 4-5 օր», – ասում է բժիշկը։

Սերգեյ Բաբլոյանի խոսքով՝ փոքր տարիքի երեխաների դեպքում հիդրոներֆոզի բաց վիրահատությունն առավել էֆեկտիվ է։ Կտրվածքը լինում է մոտավորապես 2 սմ։ Լապարասկոպիկի դեպքում 3 գործիքների համար բացվող անցքերի գումարային չափը մոտավորապես նույնն է լինում։

«Արաբկիր բժշկական համալիրում առաջին անգամ լապարոսկոպիկ պիելոպլաստիկան իրականացվել է 2013 թվականին։ Ինչ-որ փուլից հետո էլ չշարունակեցինք լապարոսկոպիկ պիելոպլաստիկան, որովհետև ինքը հանդիսանում էր զուտ կոսմետիկ նպատակի էֆեկտ։ Բայց դա չի նշանակում, որ ինքը լավ մեթոդիկա չէ։ Ինքը լավ մեթոդիկա է առավելապես մեծ երեխաների և մեծահասակների մոտ, որոնց մոտ անհնարին կլինի 2 սմ-ոնց կտրվածքով անել միջամտությունը և կտրվածքը պետք է լինի ավելի մեծ», – ասում է նա։

Բացի այդ, եթե լապարոսկոպիկ վիրահատության մուտքը որովայնից է, և երիկամին մոտենալու համար պետք է շրջանցել աղիները, ապա բաց վիրահատության դեպքում վիրաբույժը միանգամից մուտք է ունենում դեպի երիկամ։ Մկանաթելերը բացարձակապես չեն հատվում։ Արյունահոսության դեպքեր չեն լինում, հետվիրահատական բարդությունների լինում են քիչ և ոչ հաճախակի։

«Փաստորեն, հիվանդն ունենում է 1 շատ փոքր կտրվածք և մեկ հատ հարերիկամային դրենաժ, որը 96 տոկոս դեպքերում հեռացվում է չորրորդ օրը, երբ հիվանդը գնում է տուն», – ասում է վիրաբույժը։

Սերգեյ Բաբլոյանը նշում է. լապարոսկոպիկ վիրահատության դեպքում միզածորանի ստենտավորումը պարտադիր է, իսկ բաց վիրահատության ժամանա այն պահանջվում է ընդամենը 1–2 տոկոս դեպքերում։ Այսինքն, պացիենտները ստիպված չեն լինում մի որոշ ժամանակ անց կրկին այցելել հիվանդանոց՝ ստենտը հեռացնելու համար։

Արաբկիր բժշկական համալիրում տարեկան հիդրոնեֆրոզի 70-80 վիրահատություն է կատարվում։ Փորձն ու վիճակագրությունը հաշվի առնելով են բժշկական համալիրում փոքր երեխաների մոտ հիդրոնեֆրոզի լապարոսկոպիկ վիրահատությունից հետո կրկին անցում կատարել բաց վիրահատության։ Միջազգային ուղեցույցներով  ևս այդպես է ընդունված։ Իսկ լապարոսկոպիկ մեթոդով այս բժշկական համալիրում իրականացվում են մի շարք այլ վիրաբուժական և ուրո-վիրաբուժական միջամտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել