• Latest news

ԱՄՆ-ը 176 միլիոն դոլար է հատկացրել Նուբար Աֆեյանի ընկերությանը՝ թռչնագրիպի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

3 հուլիսի, 2024  20:47

ԱՄՆ կառավարությունը «Moderna» ընկերությանը (համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահը Նուբար Աֆեյան) 176 միլիոն դոլար է հատկացրել թռչնագրիպի դեմ պատվաստանյութ մշակելու համար: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ դրա մասին հայտնել են ընկերությունից՝ մի քանի նահանգներում H5N1 վիրուսի բռնկման և այս տարվա մարտին կաթնամթերքի երեք աշխատողների վարակմանն առնչվող մտահոգությունների պայմաններում, հայտնել է

Կենսաբժշկական  ոլորտում առաջադեմ հետազոտությունների և զարգացման վարչության միջոցները կօգտագործվեն H5N1 թռչնագրիպի դեմ նախահամաճարակային mRNA հիմքով պատվաստանյութի վերջին փուլի մշակման և փորձարկման ավարտին:

Մարտին ԱՄՆ իշխանությունները հայտնել են կաթնատու եղջերավոր անասունների շրջանում H5N1 վիրուսի առաջին բռնկման մասին։ Դրանից հետո ԱՄՆ 12 նահանգներում ախտահարվել է ավելի քան 130 նախիր:

Գիտնականները մտավախություն ունեն, որ թռչնամսի և կաթնամթերքի ազդեցությունը վիրուսին կարող է մեծացնել վիրուսի մուտացիայի և մարդկանց մեջ հեշտությամբ տարածվելու վտանգը, ինչը կարող է հանգեցնել համավարակի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել