• Latest news

Առնանդամի քաղցկեղի հիվանդացությունը մինչեւ 2050թ. կարող է ավելանալ 77 տոկոսով. The Conversation

4 հուլիսի, 2024  10:11

Սեռական անդամի քաղցկեղի դեպքերը մինչեւ 2050թ. կարող են ավելանալ 77 տոկոսով։ Այս մասին տեղեկացրել է The Conversation-ը։

Սեռական անդամի քաղցկեղը հազվադեպ հիվանդություն է, բայց դրա հաճախակիությունն ավելանում է։ Որոշ փորձագետներ կարծում են, որ հիվանդացությունը կարող է ավելանալ 77 տոկոսով մինչեւ 2050թ.։ Ամենից շատ կտուժեն զարգացող երկրները։ Ռիսկի գլխավոր գործոնը 50-ից բարձր տարիքն է, բայց դեր են խաղում նաեւ վատ հիգինենան, ծայրանդամի նեղացումը եւ ծխելը։ Ծնվելիս թլպատվածների մոտ առնանդամի քաղցկեղը հազվադեպ է պատահում։

Դեպքերի կեսում սեռական անդամի քաղցկեղը կապված է մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ)՝ ամենատարածված սեռական վարակի հետ։ Մեծահասակների ավելի քան 70 տոկոսը վարակվում է սեռական կյանքի սկզբում։ Երկար տարիներ ՄՊՎ-ն կարող է ընթանալ առանց ախտանիշների։ Հաճախ վիրուսը առաջ է բերում գորտնուկներ կամ խոցեր։ Սեռական անդամի քաղցկեղի հայտնաբերումը հաճախ ձգձգվում է մեղքի կամ ամաչելու պատճառով։ Ծանր դեպքերում կարող է առնանդամի անդամահատման կարիք առաջանալ, իսկ վաղ փուլերում բավական է լազերային կամ միկրովիրաբուժությունը։

16 տեսակի ՄՊՎ-ն ամենաքաղցկեղածին վիրուսներից է։ Այն կապված է սեռական անդամի, արգանդի վզիկի, բերանի, կոկորդի, հեշտոցի եւ հետանցքի քաղցկեղի հետ։ Ապացուցված է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են վարակվելուց եւ նվազեցնում արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել