• Latest news

Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ եւ կադմիում. EnvInt

4 հուլիսի, 2024  14:13

Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց հիգիենիկ տակդիրները թունավոր մետաղներ են պարունակում՝ կադմիում, արճիճ եւ մկնդեղ։ Հետազոտությունը հրապարակվել է Environment International (EnvInt) գիտական ամսագրում։

Տակդիրները հատուկ մտահոգություն են առաջացնում, քանի որ հեշտոցի լորձաթաղանթը քիմիական աբսորբցիայի ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մարմնի մյուս մասերը։ Բացի այդ, այդ պարագաներից օգտվում է կանանց 50-80 տոկոսը դաշտանի ժամանակ։

Հայտնի է, որ թունավոր մետաղները բարձրացնում են տկարամտության, անպտղության, դիաբետի, քաղցկեղի եւ հղիության տարբեր բարդությունների վտանգը։ Դրանք կարող են վնասել լյարդը, երիկամները եւ ուղեղը, ինչպես նաեւ սիրտ- անոթային, նյարդային եւ էնդոկրին համակարգերը։

Հետազոտողները գնահատել են 16 մետաղների (մկնդեղ, բարիում, կալցիում, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, մանգան, սնդիկ, նիկել, սելեն, ստրոնցիում, վանադիում եւ ցինկ) մակարդակները 14 տարբեր մակնիշների 30 տակդիրներում։

Պարզվել է, որ մետաղներն առկա են եղել բոլոր տեսակի տակդիրներում։ Ոչ մի պարագա չի ունեցել մետաղների մեծ մասի ավելի փոքր խտություն։ Արճիճի մակարդակներն ավելի բարձր են եղել ոչ օրգանական տակդիրներում, բայց մկնդեղն ավելի շատ է եղել օրգանական տեսակներում։

Գիտնականների խոսքով՝ վնասակար մետաղները կարող են տակդիրներում հայտնվել մի քանի ճանապարհով. բամբակե հումքը կարող է այդ նյութերը կլանել ջրից, օդից կամ ընդերքից մոտակա աղտոտողից (օրինակ, եթե բամբակն աճել է արճճի գործարանի կողքին)։ Կամ թույները միտումնավոր ավելացրել են արտադրության ժամանակ որպես պիգմենտ, սպիտակեցնող, հակաբակտերիալ միջոց կամ այլ բաղադրիչ։

Առայժմ պարզ չէ, թե նպաստում են արդյոք այս հետազոտության ընթացքում հայտնաբերված մետաղները որեւէ բացասական հետեւանքին առողջության համար։

Թիմը մտադիր է ստուգել, թե որքան թույներ կարող են տակդիրներից յուրացվել օրգանիզմում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել