• Latest news

Տաք այտերը կարող են լինել վտանգավոր հիվանդության ախտանշան, պարզել են գիտնականները. Cell Metabolism

4 հուլիսի, 2024  12:20

Գիտնականները պարզել են, որ դեմքի ջերմաստիճանով կարելի է որոշել մարդու տարիքը եւ հիվանդությունները, օրինակ՝ ճնշման բարձրացումը եւ դիաբետը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում։

Բժիշկներն ուսումնասիրել են 21-88 տարեկան 2 800 չինացի պացիենտների դեմքի ջերմաստիճանը։ Տարեց մասնակիցների մոտ քիթն ավելի սառն է եղել, իսկ աչքերի շուրջ հատվածը՝ ավելի տաք, քան երիտասարդների մոտ։ Հիպերտոնիայի դեպքում եւս  այտերը տաք են եղել։ Իսկ մետաբոլիզմի խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, ներառյալ դիաբետը եւ լյարդի ճարպային հիվանդությունը, աչքերի շուրջ գոտին եղել է ավելի տաք, քան նրանց հասակակիցների մոտ։

Գիտնականները խնդրել են 23 պացիենտների ամեն օր 800 թռիչք կատարել պարանով։ Երկու շաբաթ անց նրանց «ջերմային տարիքը» իջել է հինգ տարով։

Հեղինակները նախատեսում են պարզել, թե արդյոք դեմքի ջերմաստիճանը կապված է  սրտի հիվանդությունների եւ քնի խանգարումների հետ։ Ջերմաստիճանային տարբերությունները, որոնք պարզել են գիտնականները, դժվար է զգալ հպման միջոցով, ուստի գիտնականներն օգտագործել են արհեստական բաականությունը եւ ջերմային քարտեզները։ Դրանք ապագայում կարող են դառնալ բժշկի աշխատանքի գործիքներ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել