• Latest news

ԱՄՆ-ում ստեղծել են պրոթեզ, որը կառավարվում է մտքի ուժով

5 հուլիսի, 2024  00:30

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները ստեղծել են հեղափոխական պրոթեզ, որն անդամահատված վերջույթներով մարդկանց թույլ է տալիս քայլել բնական եւ նորմալ արագությամբ՝ գիտակցաբար չկենտրոնանալով շարժման պրոցեսի վրա։

Բիոնիկ ոտքը մարդու ուղեղի ակտիվությունը կապում է կարեւոր մկանների նյարդերի հետ, որոնք կառավարում են շարժումը։

Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Հյու Հերի խոսքով՝ առաջին փորձերի արդյունքները տպավորիչ են եւ կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են վերջույթների պրոթեզները պատրաստվելու ապագայում։

Սակայն գիտնականները դեռ շատ աշխատանք ունեն անելու, մինչեւ որ այդ պրոթեզները կարողանան օգտագործել նաեւ այլ պացիենտները։

Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունում նշվել է, որ ներկայում առկա պրոթեզները բազմաթիվ սահմանափակումներ ունեն շարժումների ազատության եւ մեխանիկայի հարցերում։ MIT գիտնականներն իրենց առջեւ խնդիր են դրել օգնել ծնկից ներքեւ ոտքը կորցրած մարդկանց, քայլքը դարձնել ավելի բնական։

Սովորաբար ոտքի անդամահատման դեպքում մկանների վերջավորությունները շրջում են՝ փափուկ հենք ստեղծելով պրոթեզի համար, ինչը թույլ է տալիս դրանից օգտվել առավելագույն հարմարավետությամբ։ Սակայն միաժամանակ կորչում է նյարդային վերջույթները եւ ոտքի բնական շարժումը կառավարելու հնարավորությունը։

Նոր տեխնոլոգիայի օգտագործման դեպքում սկզբում անհրաժեշտ է ոտքի կուլտին կենսականորեն կարեւոր մկանները միացնելու գործողություն կամ անդամահատման ժամանակ, կամ ավելի ուշ։

Այնուհետեւ այդ մկանների վրա տեղադրված հատուկ սարքերը ազդանշաններ են ուղարկում ռոբոտացված վերահսկիչին, որը թույլ է տալիս «խելացի» պրոթեզին հաշվարկել, թե որքան ուժեղ պետք է ծալել կոճը եւ ինչ ուժ պետք է գործադրել քայլելիս։

Մկանների նյարդերի մասին տեղեկությունը սկզբում փոխանցվում է պրոթեզին, հետո հետ՝ պացիենտին, ինչը հիշեցնում է կենդանի վերջույթի աշխատանքը։

«Այսպիսով, երբ պացիենտը մտածում է այդ մասին, նա զգում է, որ վերջույթը շարժվում է բնական կերպով, այդ մկանները շարժվում են այնպես, ինչպես կենդանի վերջույթի դեպքում,- ասել է պրոֆեսոր Հերը լրագրողներին։- Պացիենտներն ասես զգում են իրենց ֆանտոմային վերջույթն ու նրա շարժումը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է