• Latest news

Տղամարդու կոկորդում սկսել են մազեր աճել. բժիշկներն ասում են, որ պատճառը ծխելն է

2 հուլիսի, 2024  00:51

Ավստրիայից 52-ամյա տղամարդը, որը 30 տարի շարունակ օրական մեկ տուփ ծխախոտ է ծխել, հազվագյուտ բարդություն է ապրել՝ նրա կոկորդում սկսել են մազեր աճել։ Դրա մասին գրում է Daily Mail-ը։

Հիվանդը բժիշկի է դիմել խռպոտ ձայնի, շնչառության դժվարության և խրոնիկ հազի գանգատներով, գրում է Ֆոկուսը։ Նրան անմիջապես ուղարկել են հատուկ պրոցեդուրայի՝ փոքրիկ տեսախցիկով նրա շնչուղիներով անցնելու համար: Այսպիսով, հնարավոր եղավ հայտնաբերել մի քանի մազեր, որոնք աճում էին կոկորդի այն հատվածից, որտեղ տղամարդը ժամանակին վիրահատվել էր (մաշկը փոխպատվաստել էին ականջից):

Մազերը հեռացվել են, բայց դրանք շարունակել են աճել, ուստի ավստրիացին երկար տարիներ բազմիցս դիմել է օգնության: Խանգարումը հաջողվել է բուժել միայն այն բանից հետո, երբ նա թողել է ծխելը և որոշել է էնդոսկոպիկ արգոնապլազմային կոագուլյացիայի ենթարկվել՝ այրելով արմատը, որտեղից մազերը աճում են:

Մասնագետների համոզմամբ՝ բժշկական գրականության մեջ նկարագրված են միայն մի քանի նմանատիպ դեպքեր։ Հիվանդության պատճառները դեռ չեն ուսումնասիրվել, սակայն բժիշկներն ասում են, որ այս դեպքում աճը հրահրվել է ծխելու պատճառով, որը կարող է կոկորդի հյուսվածքի բորբոքում առաջացնել և ցողունային բջիջների վերափոխմանը մազի ֆոլիկուլների հանգեցնել։

«Ենթադրում ենք, որ կոկորդում մազերի աճը հրահրել է վատ սովորությունը», - ամփոփել են հոդվածի հեղինակները American Journal of Case Reports գիտական ​​հանդեսում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է