• Latest news

Փորձագետները զգուշացնում են թռչնագրիպի համավարակի վտանգի մասին

4 հուլիսի, 2024  18:15

H5N1 վիրուսը տասնամյակներ շարունակ շրջանառվում է թռչունների մեջ՝ առաջին անգամ հայտնվելով Ասիայում, բայց ի վերջո տարածվելով ամբողջ աշխարհում: Օրինակ՝ ավելի վաղ Ներքին Սաքսոնիայում թռչնագրիպի տարածման հետևանքով ավելի քան ստիպված են եղել 90 հազար թռչուն սպանել, գրում է Bild-ը։

2021 թվականին թռչնագրիպը հասավ Հյուսիսային Ամերիկա, և 2023 թվականի աշնանը կովերն այնտեղ առաջին անգամ վարակվեցին։ Այժմ վարակի ալիքը տարածվում է ԱՄՆ 12 նահանգներում։ Հետազոտողների կարծիքով՝ մարդիկ ևս կարող են վարակվել այդ վիրուսով։ Ավելին, չի բացառվում, որ այն հետագայում մարդուց մարդուն կփոխանցվի:

«Մարդկանց վարակվելու հավանականությունը մեծանում է, որքան երկար և լայնորեն տարածվի վիրուսը տարբեր կաթնասունների մեջ», - Tagesspiegel պարբերականին հայտնել է և Ժնևի համալսարանին առընթեր նոր վիրուսային հիվանդությունների կենտրոնի ղեկավար, վիրուսաբան Իզաբել Էկեռլեն:

Հարվարդի համաճարակաբան Մայքլ Մինան ասում է, որ ԱՄՆ իշխանությունները  «կրակի հետ ենխաղում»՝ հիվանդության տարածման դեմ բավարար միջոցներ չձեռնարկելով։ Մինչդեռ H5N1 վիրուսն արդեն հայտնաբերվել է մկների և կատուների շրջանում։

Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի, վիրուսը կարող է մարդկանց մոտ առաջացնել վերին շնչուղիների և աչքերի թեթև վարակներ, ինչպես նաև պոտենցիալ մահացու հիվանդություններ, մասնավորապես՝ թոքաբորբ:

«Թռչնագրիպի վիրուսն այժմ վայրի թռչունների շրջանում լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում, ինչը մեծացնում է վիրուսի՝ մարդկանց հարմարվելու վտանգը», - BILD-ին հայտնել է ԱՀԿ-ի համավարակի գծով նախկին փորձագետ, պրոֆեսոր Կլաուս Շտերը:

Նա միաժամանակ նշել է, որ ներկայում թռչնագրիպը մարդուց մարդուն չի փոխանցվում։

«Մարդկանց շրջանում հիվանդություններն ու մահերը ներկայում չափազանց հազվադեպ են: Սա պահանջում է շատ ինտենսիվ շփում վարակված կենդանիների հետ, և վարակված մարդիկ չեն փոխանցում վիրուսը», - հավելել է Շտերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել