• Latest news

Եվրոպայում թմրանյութերը ավելի հասանելի են դառնում

5 հուլիսի, 2024  20:26

Թմանյութերի եւ թմրակախվածության մոնիթորինգի եվրոպական կենտրոնը նախազգուշացնում է տագնապալի միտումների մասին Եվրամիության երկրներում։ Թմրանյութերը դառնում են ավելի հասանելի, իսկ դրանց վաճառքի համար օգտագործվում են ավելի բարդ սխեմաներ, գրել է Euronews-ը։

Թմրանյութերի հետ կապված խնդիրները ԵՄ ցանկացած երկրում անդրադառնում է հանցավորության, բռնության, կոռուպցիայի մակարդակի վրա։ Առողջապահության համակարգերը տուժում են, անվտանգության հետ կապված իրավիճակը վատթարանում է։

Թմրանյութերի անօրինական օգտագործման պատճառով կարող է տուժել ցանկացած մարդ։

Փորձագետները նշում են, որ թմրանյութերը դառնում են ավելի հասանելի, իսկ դրանց վաճառքի համար օգտագործվում են ավելի բարդ սխեմաներ։

Արգելված թմրանյութերի օգտագործման հետեւանքները այսօր նկատվում են ամենուրեք։ «Երբեք ԵՄ տարածքում այսքան թմրանյութեր չեն եղել»,- ասել է EMCDDA տնօրեն Ալեքսիս Գուսդելը։

Զեկույցում նշվել է, որ ԵՄ-ում 22 մլն մարդ օգտագործել է կանեփ, 4 մլն՝ կոկաին եւ մոտ 3 մլն՝ MDMA։

2024թ. հաշվետվության համաձայն՝ ավելի քան 85 մլն մարդ տեղեկացրել է, որ կյանքի ինչ-որ պահի կանեփ է օգտագործել. 2022թ. հաշվետվությունում այդ թիվը 78,6 մլն է։ Գոնե մեկ անգամ կոկաին օգտագործած մարդկանց թիվը հասել է 15,4 մլն-ի 2022թ. 14,4 մլն-ի դիմաց, իսկ MDMA (սովորաբար անվանում են էքստազի) օգտագործողների թիվը՝  10,6-ից հասել է 12,3 մլն-ի։

Հոգեակտիվ հատկություններ ունեցող գրեթե բոլոր սննդամթերքները կարող են օգտագործվել եւ վաճառվել որպես թմրանյութեր։ Դա հանգեցնում է այն բանին, որ սպառողները չեն իմանում օգտագործվող թմրանյութերի բնույթի մասին, ինչը զգալիորեն վնասում է առողջությանը։

EMCDDA տնօրենը նախազգուշացրել է, որ գոյություն ունեն բազմաթիվ նոր նյութեր, որոնք մարդիկ կարող են օգտագործել որպես թմրանյութեր, օրինակ՝ անասնաբուժական դեղերը։

Գործակալությունը պարզել է, որ ԵՄ դեղերի շուկան ներկայում լի է նյութերով, որոնք հաճախ հասանելի են բարձր խտությամբ եւ «մաքրությամբ», նոր ձեւերով, խառնուրդներով եւ համադրություններով։ Դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ բնակչության առողջության համար, քանի որ սպառողների գիտելիքներն այս ոլորտում անբավարար են ռիսկը գնահատելու համար։

2023թ. վերջին EMCDDA-ն հետեւում էր ավելի քան 950 նոր հոգեակտիվ նյութերի, որոնցից 26-ը առաջին անգամ Եվրոպայում գրանցվել է այս տարի։

Տարբեր նյութերի մեծ հասանելիությունը հանգեցնում է «պոլիթմրամոլության»՝ երկու եւ ավելի հոգեակտիվ նյութերի միաժամանակյա եւ հետեւողական օգտագործման։

Թեեւ պոլիթմրամոլությունը տարածված է թմրանյութեր օգտագործողների շրջանում, դա բարձրացնում է առողջական խնդիրների վտանգը եւ դժվարացնում բուժօգնության տրամադրումը։

Գործակալությունը նախազգուշացնում է, որ ներարկման միջոցով թմրանյութեր օգտագործող մարդիկ մեծ վտանգի են ենթարկվում վարակվելու իմաստով, նրանք կարող են մահանալ արյան վարակի, գերդոզավորման հետեւանքով։

Ներարկվող թմրանյութերը խորացնում են արդեն առկա առողջական խնդիրները։ Դրանք կարող են առաջացնել աբսցես, սեպտիցեմիա եւ վնասել նյարդային համակարգը։ Նշվել է, որ Եվրոպայում թմրանյութեր ներարկվողները պակասում են։

Ներարկվող թմրանյութեր օգտագործողները ենթարկվում են վիրուսային հեպատիտ В եւ С-ով, ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին։ Այս առնչությամբ գործակալությունը խորհուրդ է տվել ավելացնել թմրամոլներին մաքուր ներարկման սարքերի տրամադրումը։ Մասնագետները նաեւ կոչ են անում մշակել համալիր եւ ավելի արդյունավետ միջոցներ թմրակախվածություն ունեցող մարդկանց խնդիրների լուծման համար։ ԵՄ տվյալներով՝ 87 մլն մեծահասակ կյանքում գոնե մեկ անգամ օգտագործել է արգելված թմրանյութեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է