• Latest news

Տարեց մարդիկ ավելի շատ հուզական էմպատիաներ են արտահայտում երիտասարդների համեմատ. PAG

3 հուլիսի, 2024  14:31

 Հարավային Ավստրալիայի եւ Ֆլինդերսի համալսարանների գիտնականները ուսումնասիրել են կապը մարդու տարիքի եւ էմպատիայի հանդեպ նրա հակման միջեւ։ Հետազոտությոնը հրապարակվել է Psychology and Aging (PAG) գիտական ամսագրում։

Էմպատիան այլ մարդկանց զգացումները հասկանալու եւ կիսելու ունակությունն է։ Այդ հատկանիշն ընկած է սոցիալական փոխգործակցությունների հիմքում։ Մասնագետները առանձնացնում են էմպատիայի երկու տեսակ՝ կոգնիտիվ եւ հուզական։ Կոգնիտիվ էմպատիան վերաբերում է այլ մարդու զգացումների մասին հետեւություններ անելու հնարավորությանը։ Իսկ հուզականը ֆիքսում է սեփական արձագանքները այդ ապրումներին։

Ընտրողականության սոցիալ-հուզական տեսությունը հաստատում է, որ տարեց մարդիկ գերակայությունը տալիս են հուզական նպատակներին, ինչը հանգեցնում է հուզական էմպատիայի ուժեղացման։ Այս գաղափարին հակասում է դինամիկ ինտեգրման տեսությունը, որը ենթադրում է, որ կոգնիտիվ խանգարումն ավելի ուշ տարիքում կարող է բացասաբար ազդել հուզական ֆունկցիոնալության վրա։

Հետազոտողները փնտրել են տվյալների չորս հիմնական շտեմարաններ՝ ուսումնասիրելով 440 հոդված եւ առանձնացնելով 33 հրապարակում, որոնք ընդգրկել են 18-100 տարեկան 108 հազար մարդու։

Թիմը հայտնաբերել է, որ տարեց մարդիկ ցուցադրում են ավելի բարձր հուզական էմպատիա երիտասարդների համեմատ։

Բացահայտումը հաստատում է ընտրողականության սոցիալ-հուզական տեսությունը՝ ենթադրելով, որ տարեց մարդիկ կարող են ավելի շատ կենտրոնանալ հուզական նշանակալի փոխգործակցությունների վրա՝ ուժեղացնելով հուզական էմպատիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել