• Latest news

Սպիտակ ալյուրից թխված հացում հանքանյութերի և միկրոտարրերի քանակն իջեցված է. Health News

3 հուլիսի, 2024  16:18

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիտակ (ռաֆինացված, բարձր որակի) ալյուրից թխված հացում իջեցված է վիտամին E-ի, կարոտինոիդների և այլ սննդանյութերի քանակը: Դրա մասին հայտնում է Health News-ը՝ վկայակոչելով NUTRITION 2024 առցանց հարթակին, որտեղ ուլիսի 1- 2-ը հրապարակվել են ուսումնասիրության արդյունքները։

Լաբորատոր թեստերի միջացով՝ գիտնականները գնահատել են ալյուրի մեջ կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, կալիումի, պղնձի, երկաթի, մոլիբդենի, ցինկի, վիտամին E-ի և կարոտինոիդների պարունակությունը՝ երեք տեսակի հաց պատրաստելու համար։ Նրանք գնահատել են անխառն հացահատիկի ալյուրի բաղադրությունը (հացազգիների մասնատման եղանակով ստացված), վերականգնված անխառն հացահատիկի ալյուրը (գլանափաթեթով մանրացված հացահատիկը), և զտված սպիտակ ալյուրը (այն արտադրվում է հացահատիկի թեփն ու ծիլը հանելուց հետո):

Պարզվել է, որ զտված ալյուրը և դրանից պատրաստված հացը 72%-ով և 64%-ով ավելի քիչ են պարունակել վերլուծված հիմնական հանքանյութերից և միկրոտարրերից՝ ցորենի ամբողջական հատիկների համեմատ։ Միևնույն ժամանակ, ամբողջական ալյուրի երկու տեսակների մեջ առողջության համար կարևոր սննդային բաղադրիչների պարունակությունն ավելի բարձր է եղել և էապես չի տարբերվել։

Սակայն բոլոր երեք տեսակի ալյուրից պատրաստված հացը պահպանում էր հումքի մեջ (ցորենի հատիկներ) ի սկզբանե ներառված վիտամին E-ի ընդհանուր քանակի մեկ հինգերորդը: Գիտնականները նշել են, որ ալյուրի մեջ վիտամին E-ի կոնցենտրացիան նվազել է՝ դրա մաքրման աստիճանը մեծացմանը զուգընթաց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել