• Latest news

Ալկոհոլային-էներգետիկ կոկտեյլները վատացնում են հիշողությունը. Neuropharmacology

3 հուլիսի, 2024  10:34

Իտալիայի Կալյարիի համալսարանի (Սարդինիա կղզի) գիտնականները ուսումնասիրել են ուղեղի վրա էներգետիկ ըմպելիքների համադրությամբ ոգելից խմիչքների օգտագործման հետեւանքների երկարատեւությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Neuropharmacology գիտական ամսագրում։

Թիմի խոսքով՝ նրանք փորձը կատարում էին երիտասարդության շրջանում ալկոհոլի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների համադրության խիստ տարածվածության հետ կապված։

Էներգետիկ եւ ոգելից ըմպելիքների խառնման դեպքում կարող են քողարկվել ալկոհոլի որոշ էֆեկտներ՝ մարդուն ստիպելով ավելի շատ խմել։ Այդ բարձր օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ թունավորման, ինչպես նաեւ առաջացնել երկարատեւ կործանարար հետեւանքներ։

Գիտնականները փորձերը կատարել են առնետների վրա։ Նրանց բաժանել են չորս խմբի եւ տվել ոգելից խմիչքներ եւ էներգետիկներ տարբեր համադրություններով։ Եղել է նաեւ վերահսկիչ խումբ, որը միայն մաքուր ջուր է խմել։

Թեստերը ցույց են տվել, որ միայն էներգետիկներ ստացած առնետները ավելի ակտիվ են եղել մյուսներից, բայց վատ արդյունքներ են ցուցաբերել օբյեկտները ճանաչելու փորձերի ժամանակ։

Հետագա վերլուծությունները հայտնաբերել են, որ կենդանիները, որոնց տվել են ալկոհոլ եւ էներգետիկ, բարձր սինապտիկ ճկունություն են ունեցել 40 օրական հասակում, բայց ցածր սինապտիկ ճկունություն 60 եւ 90 օրականում։ Սինապտիկ ճկունությունը համարվում է հիշողության եւ ուսուցանման հիմնական մեխանիզմը։

Սա վկայում է այն մասին, որ սպիրտային եւ էներգետիկ ըմպելիքների կոկտեյլը ժամանակավորապես ուժեղացրել է նեյրոնային ֆունկցիայի որոշակի ասպեկտները, բայց բացասական ազդեցություն է ունեցել երկարատեւ հեռանկարում։

Հետազոտողների խոսքով՝ ալկոհոլը եւ էներգետիկ ըմպելիքները էական հավանականությամբ նման ճնշիչ ազդեցություն են ունենում մարդու կոգնիտիվ ֆունկցիաների վրա, եթե դրանք չարաշահվել են երիտասարդ տարիքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է