• Latest news

Գիտնականներն աճեցրել են մինի-աղիներ Կրոնի հիվանդությունն ուսումնասիրելու համար

18 հունիսի, 2024  08:41

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները լաբորատորիայում աճեցրել են մինի-աղիներ՝ Կրոնի հիվանդությունն ուսումնասիրելու համար։ Հետազոտությունը թույլ կտա գտնել թերապիայի առավել արդյունավետ միջոցներ, տեղեկացրել է Gut-ը։

Կրոնի հիվանդությունը աղիների բորբոքային հիվանդության տեսակ է։ Անգամ թեթեւ ձեւի դեպքում այն առաջ է բերում ախտանշաններ, որոնք վատացնում են կյանքի որակը՝ որովայնի ցավ, լուծ, քաշի կորուստ եւ հոգնածություն, տեղեկացրել է «Միրը»։ Հիվանդության պատճառներն ավելի լավ հասկանալու համար բրիտանացի գիտնականներն օգտագործել են մարդու աղիների բջիջները եւ լաբորատորիայում դրանցից աճեցրել 300 օրգանոիդներ։ Նմուշները տրամադրվել են Կրոնի հիվանդություն եւ խոցային կոլիտ ունեցող պացիենտներին, ինչպես նաեւ առողջ մարդկանց՝ որպես վերահսկիչ խմբի։

Օրգանոիդները եռաչափ բջջային կուլտուրաներ են, որոնք նմանակում են որոշակի օրգանի կարեւոր ֆունկցիաները։ Այս դեպքում գիտնականները վերստեղծել են էպիթել՝ աղիների լորձաթաղանթ։

Դիտարկումները ցույց են տվել, որ էպիթելը Կրոնի հիվանդություն ունեցող պացիենտների աղիներում ԴՆԹ հատուկ էպիգենետիկ պատերններ ունի, ոչ այնպիսին, ինչպես առողջ մարդկանց մոտ։ Գիտնականները պարզել են կարեւոր տարբերություններ ԴՆԹ-ն «միացնողների» աշխատանքում, որոնք ակտիվացնում եւ ապաակտիվացնում են որոշակի գեներ։

«Մենք տեսանք, որ գոյություն ունի կապ այդ փոփոխությունների եւ հիվանդության ծանրության միջեւ։ Հիվանդության ընթացքը յուրաքանչյուր պացիենտի մոտ տարբեր է, եւ այդ փոփոխություններն օգնում են բացատրել, թե ինչու»,- նշել են գիտական աշխատանքի հեղինակները։

Կրոնի հիվանդության ժամանակ աշխատել է սպեցիֆիկ ուղի, որը հայտնի է որպես հիստոհամատեղելիության գլխավոր համալիր-1 (MHC-1)։ Այն թույլ է տալիս իմունային բջիջներին ճանաչել հակագեները՝ տոքսիններն ու այլ օտարածին նյութեր, որոնք առաջ են բերում իմունային պատասխան։ Այն կարող է նաեւ արձագանքել սննդի մեջ գտնվող մոլեկուլներին կամ աղիքային միկրոօրգանիզմներին։

Գիտնականները պարզել են, որ Կրոնի հիվանդություն ունեցող մարդկանց բջիջները տարբերվում են MHC-I-ի բարձր ակտիվությամբ, ինչը հանգեցնում է բորբոքման աղիների որոշակի հատվածներում։ Այս հայտնագործությունը կարող է ուղղություն ցույց տալ նոր, ավելի արդյունավետ բուժման միջոցներ մշակելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել