• Latest news

Սակավարյունությունը եւ սթրեսը կարող են լինել մշտական հոգնածության պատճառ. Daily Mail

12 հունիսի, 2024  17:30

Դոկտոր Սթյուարտ Ֆիշերը եւ ընտանեկան բժիշկ Նեհա Վյասը (երկուսն էլ ԱՄՆ-ից) Daily Mail պարբերականին պատմել են, որ հոգնածության ամենատարածված պատճառները կարող են լինել սթրեսը, սակավարյունությունը (անեմիա), վահանաձեւ գեղձի դիսֆունկցիան, հոգեկան առողջության խնդիրները եւ դիաբետը։

Դոկտոր Վյասը բացատրել է, որ մշտական հոգնածության հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել առողջ կարմիր արյունաստեղծ մամինների (էրիտրոցիտների) անբավարարությունն օրգանիզմում։ Այդ վիճակն անվանում են սակավարյունություն։ Էրիտրոցիտներն արյան կարմիր բջիջներն են, որոնք հեմոգլոբինը հասցնում են օրգաններին եւ հյուսվածքներին եւ պատասխանատու են հյուսվածքների եւ օրգանների  փոխանակային պրոցեսների համար։ Էրիտրոցիտների մակարդակի կամ հեմոգլոբինի նվազումից կախված՝ սակավարյունությունը կարող է լինել թեթեւ, չափավոր եւ ծանր։

Սակավարյունությունը կարող է առաջանալ ոչ միայն սննդաբաժնում երկաթի անբավարարության, այլեւ տարբեր հիվանդությունների պատճառով, որոնք հանգեցնում են կարմիր արյունաստեղծ մարմինների կորստի։ Բացի այդ, այդ պաթոլոգիան կարող է դրսեւորվել ֆիզիոլոգիական պատճառներով, օրինակ՝ կանանց մոտ առատ դաշտանի ժամանակ։

Վահանաձեւ գեղձի դիսֆունկցիան նույնպես հոգնածության հիմնական պատճառներից մեկն է։ Դոկտոր Ֆիշերը բացատրել է, որ վահանաձեւ գեղձը արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են մետաբոլիզմը՝ մարմնի կողմից էներգիայի ծախսման արագությունը։ Երբ օրգանն արտադրում է չափից շատ կամ չափից քիչ որոշակի հորմոններ, մարդու ինքնազգացողությունը կաող է վատանալ։

Մասնագետներն ավելացրել են, որ սթրեսն ու հոգեկան առողջության հետ կապված խնդիրները կարող են առաջ բերել քնկոտություն, տկարություն եւ կոտրատվածության զգացողություն։ Բժիշկների խոսքով՝ սթրեսի վիճակում օրգանիզմում արտադրվում է կորտիզոլի եւ ադրենալինի ավելցուկ, որոնք արագացնում են սրտխփոցն ու արյան «մատակարարումը» մկաններին։ Սակայն այդ կենսաբանորեն բարդ վիճակը չի կարող երկար շարունակվել. «հետդարձի» ժամանակ էներգիայի քանակը կտրուկ ընկնում է։

Որոշ հոգեկան խանգարումներ (դեպրեսիա, տագնապ եւ այլն) ուղեկցվում են ուղեղի նեյրոմեդիատորներ կոչվող որոշակի նյութերի քիմիական անհավասարակշռությամբ։ Այս դեպքում մարդը կարող է ապատիա ունենալ։ Ֆիշերը նշել է, որ այդ հոգեբանական հոգնածությունը վերացվում է այն դեղերով, որոնք վերականգնում են նեյրոմեդիատորների հավասարակշռությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել