• Latest news

Գետնանուշի օգտագործումը մանուկ հասակից մինչեւ 5 տարեկան իջեցնում է ալերգիայի առաջացման հավանականությունը. գիտնականներ

30 մայիսի, 2024  13:58

Հետազոտողները նշել են, որ երեխաներին գետնանուշ պարունակող մթերքներով կերակրելը մանուկ հասակից մինչեւ 5 տարեկան իջեցնում է գետնանուշի ալերգիայի հավանականությունը վաղ դեռահաս տարիքում։

Այն երեխաների մոտ, ովքեր մշտապես կերել են գետնանուշի մածուկ կամ շերտավոր գետնանուշի նախուտեստներ 4-6 ամսականում, գետնանուշի ալերգիայի առաջացման հավանականությունը 13 տարեկանում 71 տոկոսով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր խուսափել են գետնանուշ օգտագործելուց։

Բժիշկների խոսքով՝ պարզ դիետիկ միջամտությունը կարող է ամեն օր կանխել գետնանուշի՝ կյանքի համար վտանգավոր ալերգիայի մոտ 10 000 դեպք միայն Մեծ Բրիտանիայում եւ ամեն տարի կրճատել հիվանդության դեպքերի թիվն ամբողջ աշխարհում 100 000-ով։

Լոնդոնի Թագավորական քոլեջի մանկական ալերգիայի պրոֆեսոր Գիդեոն Լաքը հայտնել է, որ բազմամյա խորհուրդները՝ խուսափել գետնանուշի օգտագործումից, ծնողներին ստիպել են  զգուշանալ դրանով երեխաներին կերակրելուց այդքան վաղ տարիքում։ Բայց, նրա խոսքով,  այժմ պարզ է դարձել, որ գետնանուշի հետ վաղ ծանոթությունը ապահովում է երկարատեւ պաշտպանություն ալերգիայից։

«Ես խորհուրդ եմ տալիս երեխաներին չորս ամսականից ծանոթացնել գետնանուշի հետ, եթե նրանք ունեն էկզեմա, եւ 6 ամսականում, եթե չունեն դա»,- ասել է Լաքը The Guardian պարբերականի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ էկզեմա ունեցող երեխաների մոտ գետնանուշի ալերգիայի առաջացման հավանականությունը բարձր է, հավանաբար այն պատճառով, որ այդ մթերքի հետքերը ավելի հեշտ են ներթափանցում մաշկի միջոցով եւ դառնում իմունային համակարգի թիրախ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել