• Latest news

Ինչո՞ւ են երբեք չծխած եւ թոքերի քաղցկեղ ունեցող մարդիկ ողջ մնալու ավելի վատ արդյունքներ ցուցաբերում

17 հունիսի, 2024  08:27

Կալիֆոռնիայի համալսարանի, Ֆրենսիս Քրիկի ինստիտուտի եւ AstraZeneca ընկերության հետազոտողները պարզել են թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղի (ԹՈՄԲ) նպատակաուղղված բուժման անարդյունավետության պատճառը որոշ պացիենտների, հատկապես նրանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել։

Հետազոտությոնւը, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում, ցույց են տալիս, որ թոքերի քաղցկեղի բջիջները երկու հատուկ գենետիկ մուտացիաներով ավելի մեծ հավանականությամբ կրկնապատկում են իրենց գենոմը, ինչն օգնում է նրանց դիմակայել բուժմանը եւ կայունություն ձեռք բերել դրա նկատմամբ։

Թոքերի քաղցկեղ ունեցող ապցիենտների մոտ 85 տոկոսը տառապում է թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով, որը հանդիպում է այն պացիենտների մոտ, որոնք երբեք չեն ծխել։

Ամենատարածված գենետիկ մուտացիան ԹՈՄԲ-ի ժամանակ կապված է աճի էպիդերմալ գործոնի ռեցեպտորի գենի (EGFR) հետ, որը թույլ է տալիս քաղցկեղի բջիջներին ավելի արագ աճել։ Այն Մեծ Բրիտանիայում հանդիպում է ԹՈՄԲ-ի մոտ 10-15 տոկոս դեպքերում, հատկապես երբեք չծխած պացիենտների մոտ։

Թոքերի քաղցկեղի բուժման մեթոդները, որոնք ուղղված են այդ մուտացիայի դեմ եւ հայտնի են որպես EGFR ինհիբիտորներ, հասանելի են արդեն ավելի քան 15 տարի։ Սակայն մինչ որոշ պացիենտներ նկատում են, որ իրենց քաղցկեղի ուռուցքները փոքրանում են EGFR ինհիբիտորներն օգտագործելիս, մյուսները, հատկապես լրացուցիչ p53 գեն (ոչը կարեւոր դեր է խաղում ուռուցքի ճնշման գործում) ունեցողները  չեն արձագանքում բուժմանը եւ ողջ մնալու ավելի քիչ արդյունքներ են ցուցաբերում։ Բայց գիտնականները եւ կլինիկական մասնագետները մինչ այժմ չեն կարողացել բացատրել պատճառը։

Պատասխանը գտնելու համար հետազոտողները երկրորդ անգամ ուսումնասիրել են EGFR նորագույն ինհիբիտորի՝ AstraZeneca-ի ստեղծած օսիմերտինիբի տվյալները։ Նրանք ուսումնասիրել են սքանավորման ելակետային արդյունքները եւ առաջին հետագա նկարները՝ արված այն պացիենտների բուժումն սկսվելուց մի քանի ամիս հետո, որոնք ունեցել են կամ EGFR, կամ EGFR-ի եւ p53-ի մուտացիաներ։ Գիտնականները հայտնաբերել են, որ միայն EGFR մուտացիաներ ունեցող պացիենտների մոտ ուռուցքները փոքրացել են բուժմանն ի պատասխան։

Բայց երկու մուտացիաներն ունեցող պացիենտների մոտ որոշ ուռուցքներ փոքրացել են, մինչդեռ մյուսները մեծացել են, ինչը վկայում է դեղերի հանդեպ արագ ձեռք բերված կայունության մասին։ Նման արձագանքը, երբ քաղցկեղի որոշ, բայց ոչ բոլոր հատվածներն են փոքրանում դեղերով բուժման ընթացքում, հայտնի է որպես «խառը արձագանք»։

Գիտնականները պարզել են, որ դեղի ազդեցությունից հետո հինգ շաբաթվա ընթացքում բջիջների զգալիորեն բարձր տոկոսը ինչպես երկու մուտացիաների, այնպես էլ երկակի գենոմների դեպքում բազմացել է նոր բջիջներում, որոնք կայուն են դեղերի հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել