• Latest news

Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են կապ միգրենի նոպաների եւ ջերմացման միջեւ

15 հունիսի, 2024  11:19

Նոր հետազոտության համաձայն, որն իրականացրել է հետազոտողների խումբը Ցինցինատիի համալսարանի բժշկական քոլեջից, Սինայ լեռան Իկանի բժշկական դպրոցից, Errex եւ Teva Pharmaceuticals ընկերություններից, օդի ջերմաստիճանի բարձրացումը բարձրացնում է նաեւ միգրենի նոպաների հավանականությունը, նշել են Ցինցինատիի համալսարանում։

Սա առաջին հետազոտությունն է, որի արդյունքում կապ է հայտնաբերվել ջերմացման եւ միգրենի նոպաների միջեւ։

Հետազոտողները համեմատել են միգրեն ունեցող 660 պացիենտների 71 030 ամենօրյա գրառումները եղանակի մասին եւ հայտնաբերել են, որ Ֆարենհեյթի 10 աստիճանով եղանակի տաքանալու դեպքում գլխացավի առաջացման հաճախակիությունն ավելացել է 6 տոկոսով։ Սակայն ֆրիմանեզումաբով բուժման դեպքում այդ կապը լիովին անհետացել է։

«Մենք հայտնաբերեցինք, որ ջերմաստիճանի բարձրացումը միգրենի առաջացման կարեւոր գործոն է Միացյալ Նահանգների բոլոր շրջաններում։ Դա բավական զարմանալի է, որովհետեւ, հաշվի առնելով բոլոր եղանակային պայմանները, որոնք նկատվում են ողջ երկրում, մենք կարողացանք գտնել դրանցից մեկը, որն այդպիսի մեծ նշանակություն ունի»,- նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է