• Latest news

Սեքսը օգտակար է քրոնիկական սթրեսով տառապող կանանց համար. NY Post

10 հունիսի, 2024  16:37

Սեքսը կարող է պաշտպանել կանանց առողջության վրա սթրեսի բացասական ազդեցությունից։ Այս մասին տեղեկացրել է New York Post-ը (NY Post)՝ հղում կատարելով Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականներին։

Հետազոտությանը մասնակցել է 20-50 տարեկան 183 կին։ Նրանք բոլորը եղել են աուտիստական սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների մայրեր։

Նրանց մոտ, ովքեր տեղեկացրել են առնվազն մեկ սեռական ակտիվության ակտի մասին դիտարկման մեկ շաբաթվա ընթացքում, ավելի ցածր է եղել մետաբոլիկ խանգարման վտանգը։ Այն գնահատել են ինսուլինի եւ լեպտին եւ գրելին հորմոնների մակարդակներով։

Արդյունքները կարող են նշանակել, որ մշտական սեռական ակտիվությունը կարող է պաշտպանել կանանց քրոնիկական սթրեսի հետեւանքներից՝ սիրտ-անոթային հիվանդություններից, դիաբետից, դեպրեսիայից, ինսուլտից եւ ճարպակալումից։ Դա կարող է կապված լինել սեքսի դրական ազդեցության հետ քնի կամ սթրեսի մակարդակի վրա։ Նաեւ ցույց է տրվել, որ ցանկացած ֆիզիկական ակտիվություն իջեցնում է մետաբոլիկ խանգարումների հավանականությունը։ Եզրահանգումների հաստատման համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ, ընդգծել են հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել