• Latest news

Կարո՞ղ է չիլի պղպեղի օգտագործումը բարձրացնել ճարպակալման վտանգը

9 հունիսի, 2024  19:03

Չիլի պղպեղը կծու և անուշաբույր պղպեղ է, որն օգտագործվում է աշխարհի բազմաթիվ խոհանոցներում:

Այն պատկանում է Capsicum սեռին, որին վերաբերում են բուլղարական պղպեղը, հալապենիոն և հաբաներոն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ չիլի պղպեղում պարունակվող հիմնական կենսաակտիվ միացությունը՝ կապսաիցինը, առողջության, հատկապես սրտանյութափոխանակության առողջության համար խոստումնալից օգտակարություն ունի։

Եղած տվյալները վկայում են, որ այն կարող է օգնել ճարպակալման, շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում:

Սակայն մի քանի լայնածավալ դիտողական ուսումնասիրություններ, ներառյալ Չինաստանի գյուղական շրջաններում անցկացված խաչաձև հատվածային ուսումնասիրությունը, զգալի կապ են գտել կծու սննդի օգտագործման հաճախականության և ճարպակալման ընդհանուր մակարդակի միջև:

Այս առումով հարց է առաջանում․ արդյո՞ք չիլի պղպեղ ուտելը նվազեցնում թե մեծացնում է ճարպակալման  վտանգը:

Սա պարզելու համար  Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ հետազոտվել է չիլի պղպեղի օգտագործման և ամերիկացիների շրջանում ճարպակալման հավանականության միջև կապը:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ չիլի պղպեղի հաճախակի օգտագործումը կապված է մարմնի զանգվածի առավել բարձր ինդեքսի (BMI) և ճարպակալման վտանգի հետ, հատկապես կանանց և 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ:

Գիտնականները նաև պարզել են, որ մարդկանց մոտ 30%-ը, որոնք հազվադեպ են ուտում չիլի պղպեղ, ճարպակալում ունեն՝ համեմատած այն մարդկանց մոտ 35%-ի հետ, որոնք ժամանակ առ ժամանակ են չիլի պղպեղ ուտում և մարդկանց մոտ 38%-ի, որոնք չիլին հաճախակի են օգտագործում:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել