• Latest news

Աղիների միկրոֆլորայի կազմը կապված է մարդկանց ռացիոնալ վարքագծի հետ. PNAS Nexus

20 մայիսի, 2024  11:39

Փարիզի ուղեղի ինստիտուտի եւ Բոննի համալսարանի գիտնականները պարզել են, որ աղիների միկրոբիոտայի (միկրոօրգանիզմների ամբողջության) փոփոխությունները կարող են ազդել արդարության հանդեպ զգայականության եւ այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ վերաբերվում միմյանց։ Հետազոտությունը հրապարակվել է PNAS Nexus գիտական ամսագրում։

Աղիների միկրոբիոտան կազմում են մանրէները, վիրուսները եւ սնկերը մարսողական տրակտում։ Վերջին հետազոտությունները հայտնաբերել են կապ դրա կազմի եւ կոգնիտիվ ֆունկցիաների, սթրեսի, տագնապի մակարդակի եւ դեպրեսիայի ախտանշանների միջեւ։

Նոր հետազոտությունում թիմը հավաքել է 101 մարդու։ Նրանց կեսը յոթ շաբաթվա ընթացքում ընդունել է օգտակար մանրէներով եւ սննդարար նյութերով հավելումներ (պրոբիոտիկներ եւ պրեբիոտիկներ)։ Երկրորդ կեսը ստացել է դատարկահաբ։

Դրանից հետո մասնակիցներին բաժանել են զույգերի եւ առաջարկել խաղ խաղալ, որի ընթացքում խաղացողներից մեկը իրավունք է ստացել կամավոր կերպով բաժանել գումար, իսկ երկրորդն իրավունք է ունեցել համաձայնել կամ հրաժարվել առաջարկված մասից։ Եթե երկրորդ մարդը հրաժարվում էր, ապա բոլոր փողերը կորչում էին։

Պարզվել է, որ օգտակար մանրէներ ստացած մարդիկ ավելի հաճախ գործել են պակաս ռացիոնալ եւ չեն համաձայնել փողի անարդար բաժանմանը՝ դատարկահաբ ստացած խմբի համեմատ։

Հետազոտողները նաեւ նկատել են տիրոզինի մակարդակի կտրուկ անկում նրանց մոտ, ովքեր ընդունել էին պրոբիոտիկներ եւ պրեբիոտիկներ։ Տիրոզինը դոֆամինի նեյրոմեդիատորին նախորդողն է՝ կապված ուղեղի պարգեւատրման մեխանիզմների հետ։

Գիտնականների խոսքով՝ դա կարող է բացատրել աղիների միկրոբների ազդեցության մեխանիզմը մարդու կողմից ընդունվող որոշումների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է