• Latest news

Ներքին ձայնի բացակայությունը կապված է վատ հիշողության հետ. ուսումնասիրություն

17 մայիսի, 2024  20:13

Դանիայի՝ Կոպենհագենի համալսարանի գիտնականները ներկայացրել են հետազոտության արդյունքները, որը մատնանշել է ներքին ձայնի բացակայության և խոսքային վատ հիշողության միջև կապը: Psychological Science գիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ներքին ձայն չունեցող մարդիկ դժվարանում են հիշել բառերը և կատարել ձայնային համընկնումների վերլուծություն պահանջող, օրինակ, բառերի միջև հանգերը որոշող առաջադրանքներ:

Ըստ Planet Today-ի՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը ներքին երկխոսություն է վարում ինքն իր հետ, ինչը համարվում է ամենօրյա մտավոր գործունեության կարևոր բաղադրիչ։ Սակայն բնակչության 5-10 տոկոսը զուրկ է նման ներքին ձայնից:

Հետազոտողները նշում են, որ ներքին ձայն չունեցող մարդիկ հաճախ նկարագրում են իրենց մտքի գործընթացը որպես պատկերների կամ վերացական հասկացությունների կիրառում, որոնք այնուհետև փոխակերպվում են բառերի, երբ անհրաժեշտ է լինում հաղորդակցվել: Ոմանք իրենց մտքի աշխատանքը համեմատում են լավ կարգավորված համակարգչի հետ, որը մտքերը բանավոր չի մշակում։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առանց ներքին ձայնի մասնակիցները զգալիորեն ավելի վատ են կատարել բառերը հիշելու և դրանց միջև հանգը որոշելու առաջադրանքները: Սա ցույց է տալիս ներքին ձայնի կարևորությունը բանավոր հիշողության և ձայնային կառուցվածքների վերլուծությանն առնչվող ճանաչողական գործառույթների գործընթացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է