• Latest news

Առաջին անգամ հայտնաբերվել է կապ օդի երկարատեւ աղտոտման եւ դեմենցիայի առաջացման հավանականության միջեւ

18 մայիսի, 2024  16:51

Դանիայում իրականացված նոր հետազոտության արդյունքները վկայում են, որ օդի աղտոտվածության երկարատեւ ազդեցությունը հանգեցնում է դեմենցիայի առաջացման հավանականության, գրել է Կոպենհագենի համալսարանը։

«Մենք կապ ենք գտել նաեւ աղմուկի հետ, բայց, ըստ երեւույթին, դա առաջին հերթին բացատրվում է օդի աղտոտվածությամբ։ Մեր հետազոտությունը համապատասխանում է այս թեմայի վերաբերյալ միջազգային գիտելիքներին»,- նշել է շրջակա միջավայրի հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր Զորանա Յովանովիչ Անդերսենը։

Այս կարեւոր հայտնագործությունը վկայում է, որ օդի աղտոտվածությունը, սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերի վրա ազդեցությունից զատ, լուրջ ներգործություն է ունենում նաեւ մեր ուղեղի վրա՝ առաջ բերելով գլխուղեղի բորբոքում, արագացնելով կոգնիտիվ ունակությունների նվազում եւ դեմենցիայի առաջացման հավանականության արագացում։

«Սա առաջին հետազոտությունն է Դանիայում, որը ցույց է տալիս կապն օդի աղտոտվածության եւ դեմենցիայի միջեւ։ Թեեւ Դանիայում օդի աղտոտվածության մակարդակներն իջնում են եւ համեմատաբար ցածր մակարդակում են Եվրոպայի մյուս երկրների եւ աշխարհի համեմատ, այս հետազոտությունը ցույց է տալիս, որ նախկինի պես գոյություն ունեն զգալի հետեւանքներ առողջության համար, որոնք պահանջում են լրացուցիչ միջոցներ եւ օդի աղտոտվածության նվազման քաղաքականության իրականացում։

Քանի որ մենք երկար ենք ապրելու եւ ավելի մեծ թվով մարդիկ են ունենալու դեմենցիա, այս հայտնագործությունը կարեւոր է, որովհետեւ այն հնարավորություն է տալիս կանխել դեմենցիայի նոր դեպքերը եւ ապահովել ավելի առողջ ծերացում՝ մաքրելով օդը, որը մենք շնչում ենք»,- ընդգծել է հետազոտության հեղինակը։

Հետազոտությանը մասնակցել է բուժքույրերի խումբ 27 տարի՝ 1993-2020թթ.։

«Սա միջազգային մասշտաբի ինքնատիպ հետազոտություն է։ Երկրորդ՝ օդի աղտոտումը գնահատվել է յուրաքանչյուր մասնակցի համար 41 տարվա ընթացքում (1979-2020թթ.), ինչը նույնպես անհավանական է։ Երրորդ՝ մենք մանրամասն տեղեկություններ ունեինք մասնակիցների կենսակերպի եւ սոցիալ-տնտեսական վիճակի մասին, եւ մեր բոլոր արդյունքները հաշվի են առել դրանք»,- նշել է շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի գիտաշխատող Ստեֆան Թաֆյեն։

«Բուժքույրերը, որոնք ավելի մեծ ֆիզիկական ակտիվություն են ունեցել, ավելի քիչ են ենթակա եղել դեմենցիայի վտանգին օդի աղտոտվածության պատճառով, նրանց համեմատ, ովքեր ավելի քիչ ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերել։ Սա նշում է այն մասին, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է մեղմել օդի աղտոտվածության անբարենպաստ ազդեցությունը կոգնիտիվ ունակությունների նվազման վրա»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել